«Ընտրողների միայն 26.49%-ն են որոշել, որ մեզ պետություն պետք չէ։ Բայց ամբողջ աշխարհում երեկվանից ներկայացնում են՝ որպես մեր բոլորիս կարծիք»

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հասկանանք, թե ինչ են նշանակում այս թվերը.

Ընտրությունների չեն մասնակցել գրանցված ընտրողների 50.59%-ը։

Նիկոլը ստացել է գրանցված ընտրողների քվեների 26.49%-ը։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները՝ 12.91%-ը։

Փոշիացրել են իրենց ձայները՝ 9.69%-ը։

Ընտրությունների այս արդյունքներով նիկոլաթուրքերը, ադրբեջանցիները, թուրքերը, ռուսները, ամերիկացիներն ու եվրոպացիներն ամրագրեցին հայ ժողովրդի համաձայնությունը Արցախը հանձնելու և հայկական պետականության աստիճանաբար ապամոնտաժման հետ։

Հայ ժողովրդի անունից լեգիտիմացրին նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի արդյունքները։

Ընդ որում, կրկնեմ, միայն 26.49%-ն են որոշել, որ մեզ պետություն պետք չէ։ Բայց դա ամբողջ աշխարհում երեկվանից ներկայացնում են՝ որպես մեր բոլորիս կարծիք։

Ինչքանով հասկանում եմ, նույն սրամիտ օպերացիան պատրաստվում են Արցախում անցկացնել… Թե բա. «վստահության հանրաքվե»»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930