
Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում որոնումներն արդյունք չեն տվել. Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Որոնումներն արդյունք չեն տվել։ Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1604 աճյուն։