
«Արդյո՞ք ՀՀ կառավարությունը և ՀՀ ԱԳՆ համարում են տվյալ տարածքները թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի կողմից օկուպացված Արցախի տարածքներ, թե՞ ոչ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի գործընկերներ,
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրեր առաջ մի շարք երկրների դեսպաններ այցելեցին թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ, մասնավորապես՝ Շուշի քաղաքը, խնդրում եմ հայտնել հետևյալը.
• Ի՞նչ քայլեր են կատարվել ՀՀ ԱԳՆ կողմից՝ կանխելու ադրբեջանական կողմի սույն սադրիչ գործողությունները դիվանագիտական դաշտում,
• Պատրաստվո՞ւմ է արդյոք ՀՀ ԱԳ նախարարությունը դիմել դիվանագիտական քայլերի, մասնավորապես՝ բողոքի նոտաներ հղել այն պետությունների դիվանագիտական հաստատություններին, որոնց ներկայացուցիչներն այցելել են թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ,
• Եվ առհասարակ, խնդրում եմ պարզաբանում տալ՝ արդյո՞ք ՀՀ կառավարությունը և ՀՀ ԱԳՆ համարում են տվյալ տարածքները թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ, թե՝ ոչ:
ԲՀԿ խմբակցություն
ԱԺ պատգամավոր
ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ