
Երևանը Ուկրաինական միջազգային ավիաուղիների լավագույն հինգ ուղղությունների ցանկում է

Հայաստանի մայրաքաղաք Երևանը Ուկրաինական միջազգային ավիաուղիների ամենաճանաչված ուղղությունների հնգյակում է: Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը: Ուկրաինական միջազգային ավիաուղիներն ավելացնում է թռիչքների թիվն առավել ճանաչված միջազգային ուղղություններով՝ պայմանավորված պահանջարկի մեծացմամբ:
Նշվում է, որ պահանջարկը պայմանավորված է սահմանահատումների հետ կապված պայմանների մեղմացմամբ: Թռիչքներն ավելացվում են Կիևից դեպի Հունաստան, Լառնակա, Կահիրե, Բաքու, Երևան:
Ուկրաինայից դեպի Հայաստան ավիաթռիչքներ իրականցնում են SkyUp-ը, Bees-ը, Ուկրաինական միջազգային ավիաուղիները: