Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 250, մահվան՝ 7 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 250 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228 632-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 4584 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։ Հուլիսի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1115 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5699-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 162 է, ընդհանուր առողջացածներինը՝ 218 958, փաստացի բուժվողներինը՝ 3975 (մեկ օրում ավելացել է 21-ով): Մեկ օրում արվել է 6527 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 299 559 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031