
Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի շրջանում

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն հուլիսի 24-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը տեղեկություն կտրամադրի ավելի ուշ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռազմագործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում մինչ օրս հայտնաբերվել է 1615 աճյուն:
2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1615 աճյուն: