«ՊՆ-ին և երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կառույցներին հորդորում եմ սթափվել»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեկ սահմանագծին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հրաձգային մարմնական վնասվածքներ ստացած 3 զինծառայողներից մեկի (Ա. Աթասյան) վիճակը ծայրահեղ ծանր է։

Սա այն դեպքում, որ ՊՆ-ն նույն միջադեպի հետ կապված ավելի վաղ փոխանցել էր, որ 3 զինծառայողն էլ հրազենային թեթև վիրավորում են ստացել և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Փաստորեն Պաշտպանության նախարարությունը ոչ միայն ոչինչ չի անում իր գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնման համար, այլ ավելի խորացնում եղած անվստահությունը։

ՊՆ-ին և երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կառույցներին հորդորում եմ սթափվել, իրավիճակին մոտենալ խիստ պատասխանատու կերպով և զերծ մնալ կրավորական կեցվածք ընդունելու ներկայիս գործելաոճից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031