Վրաստանում տուգանել են սննդամթերքի արտադրությամբ եւ վերամշակմամբ զբաղվող շուրջ 100 բիզնես-օպերատորների, որոնք որակի վերահսկողության համակարգ չեն ներդրել՝ հաշվի առնելով ռիսկերի գիտակցումը (HACCP): Այդ մասին հաղորդել է Պարենամթերքի ազգային գործակալությունը: Տուգանված օբյեկտների ընդհանուր թվից 48-ը գործում են Թբիլիսիում:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Տրասը ժամանել է Մոսկվա, որտեղ աշխատանքային այցի շրջանակում բանակցություններ է ունենալու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին նշվում է ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի «Թվիթեր»-ի էջում արված գրառման մեջ:
Տղամարդը կասկածվում է կողոպուտ կատարելու մեջ:
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի կողմից փետրվարի 7-ին ութ զինծառայողների հանձնումը հայկական կողմին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ռուսաստանի Դաշնությունը մշակութային ու պատմական ժառանգության պահպանման հարցը քննարկում է պաշտոնական Բաքվի և Երևանի հետ ավանդական շփումների ժամանակ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հաշվի առնելով սուր շնչառական հիվանդությունների տարածումը, նախադպրոցական հաստատություններ երեխաների հաճախելիության ցածր ցուցանիշները՝ կայացրել եմ որոշում ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի նախադպրոցական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները դադարեցնելու և աշխատողներին պարապուրդի ուղարկելու մասին:
Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ցանկացած պահի, կախված Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման հետ, պատրաստ են որոշում ընդունել հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Դանիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կապիտուլյանտ,էդ որ ԱԺ-ում մեր նահատակների ու անհետ կորածների թիվ ես հրապարակում ու մեղադրում ընդդիմությանը, թե չշտված թիվ են հրապարակում, ինչու՞ մինչ օրս նահատակների ու անհետ կորածների անվանական ցանկը չես հրապարակում։
Արցախի Հանրապետությունում սկսված են բոլոր տեսակի կենսաթոշակների վճարման գործընթացները:
Ուկրաինայի շուրջ իրադրության դեէսկալացիան հնարավոր է, եթե Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն դադարեցնեն այդ երկրի օդուժի հետ համատեղ վարժանքները և դուրս բերեն ավելի վաղ Կիևին մատակարարած զինամթերքը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 10-ին Մոսկվայում Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տրասի հետ քննարկելու է եվրոպական անվտանգությանն առնչվող հարցեր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ ջանքերի միավորումը կօգնի արդեն այս տարի հաղթել համավարակին: «Մենք կարող ենք արդեն այս տարի տեսնել համավարակի ավարտը: Մենք կարող ենք տնտեսությունը վերադարձնել վերականգնման ուղի և փրկել կայուն զարգացման նպատակները, սակայն դրա համար պետք է գործենք հիմա»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմն ընտրվել է Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա» մրցանակաբաշխության նոմինանտ` «ԱՊՀ երկրների և Վրաստանի լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից:
Պատերազմից մեկ տարի անց իրենց այնպես են պահում, ոնց որ իր պատճառով ոչ 5000 զոհ ենք ունեցել, ոչ էլ 10 000 քառ. կմ նվիրել թուրքերին։
Պետք է նկատել, որ վերոհիշյալ դրվագը և Սերժ Սարգսյանի պատասխանի մի քանի արտահայտություն Նիկոլ Փաշինյանի կողմից ամենաշատ հիշատակվող հատվածներից են:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը փետրվարի 8-ին ընդունել է օրինագիծ մինչեւ մարտի 11-ը ներառյալ դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին: Հեռարձակումը վարել է C-SPAN հեռուստաալիքը: Այդ որոշման օգտին հանդես է եկել 272 օրենսդիր, դեմ՝ 162 կնգրեսական:
Դուք ինձ ավտոմատով փողոցում քայլելիս տեսե՞լ եք. Փաշինյան
Դուք հնարավորություն չեք տալիս, որ Արարատ Միրզոյանը, որպես Ձեր ժառանգորդ, պատասխանի հարցերին․ Ագնեսա Խամոյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Փետրվարի 5-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Փափազյան փողոցում հայտնաբերել և գլխավոր վարչություն բերման են ենթարկել Երևանի Սերո Խանզադյան փողոցի 36-ամյա մի բնակչի:
Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Զինված ուժերում մեկնարկել է 2022 թվականի ուսումնական տարին։ Ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ հակատանկային զորամասերից մեկում փետրվարի 9-ին անցկացվել է հանդիսավոր միջոցառում։
Իշխանազավթների կամակատար Արմեն Սարգսյանը փախավ իշխանազավթներից. Մկրտչյան
Դրա մասին են երազել Վեհիբ փաշան,Կարաբեքիրը,Դեմիրելը….
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին, ինչպես նաև հայ զինվորի մեծարմանը նվիրված ցուցահանդես-վաճառքից գոյացած ամբողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:
Այո՛, քաղաքացին տուգանքի մատերիալ չէ. Փաշինյան
Հնարավոր է Ռուսաստանի Սաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա այցելի փետրվարի 14-ին:
Պարարտանյութը եռակի թանկացել է. ինչ է անում Կառավարությունը. Արթուր Խաչատրյան
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողների մասնակցությամբ Steadfast Cobalt 2022 զորավարժությունները Լեհաստանի փոխարեն կանցկացվեն Չեխիայում, իսկ Trojan Footprint զորավարժությունները կանցկացվեն Հունգարիայում եւ Սլովակիայում: Այդ մասին փետրվարի 9-ին հաղորդել է բրիտանական ՏԱԶ հեռուստաալիքը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն իր տեղակալի օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս պատճառել Երևան համայնքին: