
Ռուսաստանը ողջունել է հայ գերիների վերադարձը հայրենիք

Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի կողմից փետրվարի 7-ին ութ զինծառայողների հանձնումը հայկական կողմին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Իհարկե, կարևոր է հնարավորինս շուտ կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունների այս խնդրահարույց հարցը, ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց բանաձևով»,- նշեց նա:
Զախարովան նշեց, որ «2020 թվականի դեկտեմբերի 2-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է ընդհանուր առմամբ 146 մարդ՝ 127 հայկական կողմին և 19 ադրբեջանական կողմին»:
«Անկասկած, կարևոր ենք համարում ջանքեր գործադրել՝ հստակեցնելու հակամարտության ընթացքում անհետ կորածների ճակատագիրը, և մենք նպաստելու ենք դրան ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր»,- հայտարարեց նա: