Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կալանավորումը կազդի երկրի իմիջի վրա, հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: Այդ մասին հաղորդում է Լեհական ռադիոն՝ վկայակոչելով Վարշավայի նախագահական պալատի աղբյուրի:
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը նոյեմբերի 10-ին պաշտոնաթողության դիմում կտա խորհրդարանի խոսնակին: Այդ մասին հաղորդվում է թագավորոթյան օրենսդիր մարմնի՝ հրապարակված մամուլի տեղեկագրում:
Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես ասվում է, որ այլեւս խոսք չի կարող գնալ քրեական գործի քննության օբյեկտիվության մասին եւ որ քննության կարեւորագույն նպատակն է Դավիթ Տոնոյանին մինչդատական վարույթի ողջ ընթացքում պահել կալանքի տակ: Հայտարարության մեջ ասվում է․
Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ հայ զինծառայողներ են ընկել շրջափակման մեջ՝ բացարձակ սուտ է։
ՌԴ պաշտպանության նախարարությունը, խոսելով Սեւ ծովում ԱՄՆ-ի զորավարժությունների մասին, հայտարարել է, որ ակնհայտ է Դոնբասում էսկալացման դեպքում ռազմական գործողությունների ենթադրյալ թատերաբեմի ուսումնասիրումը։
Նոյեմբերի 10-ին պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստարանի շրջանում, որը գտնվում է Գերմանիայի Ստորին Սաքսոնիայի երկրամասի Rheinmetall պաշտպանական կոնցեռնի տարածքում. տարածքը շրջափակված է:
Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերից, 11-ին սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդյո՞ք երեկ Հայաստանի ու Արցախի որևիցե մի վայրում եղավ բազմամարդ մոմավառություն և բողոք ի հիշատակ Շուշիի մատույցներում թշնամու կողմից գնդակահարված երիտասարդ քաղաքացիական անձի:
Հայաստանի դատախազությունը հայտնում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Խաչիկ գյուղի տարածքում վարուցանք կատարող տրակտորի ուղղությամբ կրակոց արձակելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ ՈւՂԻՂ։
Ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հնարավոր հանդիպումը հաջորդ տարվա սկզբին, նշելով, որ ամեն ինչ հնարավոր է, բայց ռեալ պայմանավորվածություն առայժմ չկա։
«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանի կարծիքով՝ եթե անձը չի վարձատրվում, հետևաբար պատասխանատվության տիրույթ և լիազորություններ էլ չի ունենում: Պատգամավորը նկատել է, որ որևէ լիազորություն կարգավորող սահմանում չկա նախագծում: «Ձեր տեսլականն ա՞յն է, որ ունենաք հասարակական հիմունքներով նոր հաստիքի ստեղծմամբ հանձնակատարներ, և դրանով սփյուռքի հետ հարաբերություններն ակտիվանալո՞ւ են, թեժանալո՞ւ են»,-հարցրեց պատգամավորը:
Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախագծով կառուցվող «Աքքույու» ատոմակայանից հետո Թուրքիան մտադիր է սկսել երկրորդ և երրորդ ատոմային էլեկտրակայանների կառուցման նախագծերի իրականացումը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Այս հաղորդումը կներառվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում ու կուղարկվի միջազգային կառույցներին:
Կատարվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար: Նախաքննությունը շարունակվում է:
Թուրքիայում օրըստօրե խորացող տնտեսական խնդիրները կրկին քաղաքական օրակարգ են բերում արտահերթ ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջը։ Չնայած Թուրքիայում իշխող կոալիցիան՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի գլխավորությամբ, պնդում է, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու՝ ԱԶԿ-ի ներսում քաղաքական խմորումներ են ընթանում։
Հաշվի առնելով շինարարական աշխատանքների սպասվող աճը, ինչպես նաև՝ պետական բյուջեի կառուցվածքում նշյալ ոլորտի ծախսերի ռիսկայնության գնահատման, օրինականության և արդյունավետության կարևորությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի հանձնարարությամբ ՊՎԾ-ն 2021թ. դեկտեմբերի 1-ից վերահսկողության տակ է առնում 1 մլրդ դրամ և ավել պայմանագրային արժեքով բոլոր շինարարական աշխատանքները։
Հայաստանյան բանկերը ներել են պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկային պարտավորությունները՝ մոտ 2.8 մլրդ դրամի չափով: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:
ՀՀ առողջապահության նախարարությունն ու սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տարածել են հայտարարություն՝ օրեր առաջ «Տաշիր պիցցա» ցանցի մասնաճյուղերում թունավորման պատճառով իրականացրած լաբորատոր հետազոտությունների վերաբերյալ:
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 14:00-ին շչակ է փորձարկվելու Արտակարգ իրավիճակների նախարարությունում (Դավիթաշենի 4-րդ թաղամաս, Անաստաս Միկոյան 109/8):
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության ներկայացրած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է, որ Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:
Լույս նոյեմբերի 10-ի գիշերը 143 աֆղանցի օդաչուներ ԱՄՆ-ի օգնությամբ լքել են Տաջիկստանը, որտեղ նրանք թաքնվում էին Աֆղանստանում «Թալիբան» շարժման իշխանության գալուց հետո: Այդ մասին նոյեմբերի 10-ին հաղորդում են տաջիկական ԶԼՄ-ները:
Հայկ Մամիջանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
ԱՀԿ-ն կարող է հայտարարել կորոնավիրուսային համավարակի ավարտի մասին, երբ միջազգային բժշկական համակարգը ծանրաբեռնված չլինի։ Նման պայման է նշել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն La Vanguardia թերթին տված հարցազրույցում։
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ երեկ երեկոյան սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8, իսկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն՝ 2 երեխա: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից, մանրամասնելով, որ երեխաները «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի սաներ են՝ 8-11 տարեկան:
Անօրինական միգրանտների երկու մեծ խմբեր անցած օրվա ընթացքում Բելառուսի տարածքից անցել են Լեհաստան: Այս մասին նոյեմբերի 10-ին հաղորդում են լեհական ԶԼՄ-ները:
ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն դատապարտել է նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ քաղաքացիական անձի սպանության դեպքը: «Մենք դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան: Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում և Մինսկի խմբի համանախագահների միջոցով, լուծելու բոլոր հրատապ հարցերը, որոնք կապված […]
Այսօր երեկոյան ժամերին և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, մասնավորեցնելով, որ ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խենթանոց։ Հերիք չէ պատերազմ ու պարտություն բերելուց հետո ուժ չգտան, համարձակություն չգտան հրաժարական տալ, դեռ մի բան էլ 54 տոկոս, 54 տոկոս ասելով փորձում են պարտության մեղավորներ նշանակել, սպառնում են քրեական նոր գործերով, կրկին մարտի մեկ ու հոկտեմբերի 27 են ասում։ Չէ, սա իրոք խենթանոց է։ Չմոռանամ՝ տղերք, որքան էլ վախից գոռաք, սպառնաք, արդարադատությունից չեք խուսափելու ոչ այստեղ, ոչ այնտեղ։