Կաղամարը՝ պատրաստված ձիթապտով և լոլիկով
Բաղադրիչներ
1. Կաղամար – 2 հատ
2. Լոլիկ – 2 հատ
3. Ձիթապտուղ – 100 գ
4. Լոլիկի հյութ – 200 մլ
5. Կապար – 50 գ
6. Կանաչ ռեհան – 3 ճյուղ
7. Ձիթայուղ – 4 ճ/գ
8. Աղ, սև աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Կաղամարի վրա եռացրած ջուր լցնել և թողնել 2 րոպե: Այնուհետև լավ մաքրել, լվանալ հոսող ջրի տակ: Օղակաձև կտրատել:
2. Լոլիկները կիսել 4 մասի:
3. Ձիթապտղի կորիզները հեռացնել:
4. Կաղամարը ձիթայուղով տապակել:
5. Տապակվելուց հետո հանել տապակից և սառեցնել:
6. Տապակի մեջ մի փոքր էլ ձիթայուղ ավելացնել և տապակել լոլիկները կապարի և ձիթապղտի հետ: Ավելացնել լոլիկի հյութը, հասցնել եռման և պատրաստել ցածր կրակի վրա մոտ 10 րոպե:
7. Ավելացնել կաղամարը, կտրատված ռեհանը: Աղ և պղպեղ ցանել: Եփել ևս մի քանի րոպե, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը