
Մաքս Ֆերշտապենն արժանացել է «Laureus» 2021 մրցանակին

Ավտոմրցաշարերի աշխարհի առաջնության` Ֆորմուլա մեկի 2021 թվականի չեմպիոն Մաքս Ֆերշտապենը ստացել է Laureus World Sports Academy մրցանակը:
Laureus World Sports Academy մրցանակաբաշխությունը կայացել է ապրիլի 24-ին երեկոյան: 24-ամյա Մաքս Ֆերշտապենը նախորդ տարի առաջին անգամ դարձավ Ֆորմուլա 1-ի աշխարհի չեմպիոն: Նա հանդես է գալիս է «Ռեդ Բուլ» թիմի կազմում: Նա ամբողջ մրցաշրջանի ընթացքում հաղթել է 10 Գրան Պրի:
Laureus World Sports Academy մրցանակաբաշխության լավագույն կին մրցանակը ստացավ ճապոնացի Էլեյն Թոմսոն-Հերան: 2021 թվականին տարվա «բացահայտում»-ը 19-ամյա բրիտանացի թենիսիստ Էմմա Ռադուկանուն է: «Տարվա նվաճում» մրցանակը ստացավ Մյունխենի «Բավարիա»-ի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: