Դեռ պետք է քննվի՝ էդ ո՞ր դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն. անգիտակից վիճակում լինելու դեպքում ոչ մի պրետենզիա չի կարող լինել. Փաշինյան։
Դրա պահվածքը գիտեմ, բոլորս գիտենք ու նողկալի է․ հարցն այստեղ նրա դիմաց միկրոֆոն բռնած մեր գործընկերների պահվածքն է․ իրենց գործընկերոջը վիրավորում են, ու իրենք անցնում են հաջորդ հարցին։ Էն գայիշնիկը, որ հիմա բախտի բերմամբ դեպուտատ է՝ կապիտուլյանտ թիմից, ասում է՝ չափերդ անցնում ես։ ժողովուրդ, սրանց շարունակելու ենք հարցեր տալ, պարոնով դիմե՞լ, թե պետք է ստիպենք, որ գոնե ներողություն խնդրեն։ Սյուզի Բադոյանը, վստահ եմ, իր գործընկերոջը եթե վիրավորեին, կուլ չէր տա, կպաշտպաներ, կարձագանքեր։ Իսկ գործընկերներս, փոխարենը պաշտպանեն, դրա ասածները, վիրավորանքները դարձնում են դիտվող նյութերի վերնագրեր։
Գործընթացը տեղից չի շարժվում Ադրբեջանի ձգձգումների պատճառով. Փաշինյանը՝ սահմանագծման և սահմանազատման մասին:
Չդիմանալով, դուրս եկա փողոց, քայլեցի դեպի հրապարակ։ Շատրվանների առջև հավաքված էին մի քանի հարյուր զայրացած կանայք, տղամարդիկ, պատանիներ։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում է․ մեկնարկել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը․ ՈԻՂԻՂ
Թուրքիայի արտգործնախարարը խոստացել է աջակցել Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Մենք ստիպված չենք լինելու աննախադեպ չափով հարկերը բարձրացնել՝ պետական պարտքը սպասարկելու համար. Տիգրան Խաչատրյան։
ՀՀ քննչական կոմիտեի հոկտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը կազմում է 3788 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող և 76 քաղաքացիական անձ, Ազգային ժողովում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
ԵՄ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման առնչությամբ և կոչ է արել կողմերին վերսկսել բանակցությունները չլուծված հարցերի համապարփակ կարգավորման համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է միութան արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ:
ԱԱԾ պահստազորի սպաների միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով անհապաղ ստեղծել Ճգնաժամային կառավարություն կամ պետական պաշտպանության կոմիտե:
Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կապի մեջ է եղել կոնգրեսական առաջնորդների և Բայդենի վարչակազմի պաշտոնյաների հետ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հարավային շրջանների վրա վերջին լայնածավալ հարձակումից հետո։
Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը եւ Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային։
Բանակի բուժծառայությունը հիրավի փառավոր ու սխրալի ճանապարհ է անցել:
Տեղեկացնում եմ Ձեզ, որ իմ՝ որպես Մասիսի քաղաքապետի, լիազորությունների ժամկետը ավարտվել է սույն թվականի նոյեմբերի 14-ին: Համաձայն ՀՀ օրենսդրության վարչապետը պետք է նշանակի համայնքապետի պաշտոնակատար, ինչը այսօր արվել է, մինչև Ձեր կողմից նոր համայնքապետ ընտրելը:
2022 թ. բյուջեի կազմվածքը արտահայտում է առողջապահության՝ որպես առաջնահերթություն լինելու հանգամանքը. Անահիտ Ավանեսյան:
2020-ի պատերազմի զոհերի թիվը 3788 է, անհայտ է 243 անձի գտնվելու վայրը, գերության մեջ է 40 անձ:
Գիտաշխատողների աշխատավարձը կաճի. 2025 թվականին կդառնա 343 հազար դրամ. Վահրամ Դումանյան։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 4-6 աստիճանով։
Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկեր, կօգնի լուծելու խնդիրները՝ կապված Ադրբեջանի գործողությունների հետևանքով սահմանին ստեղծված իրադրության հետ:
Նախարարն ու մարզպետը շնորհավորել են Սայեն Հայրապետյանին և ընդգծել, որ համայնքի ծառայողները պետք է շարունակեն իրենց ամենօրյա աշխատանքը՝ հանուն համայնքի ու երկրի շենացման:
«Բրուզգի» անցակետի շրջանում ոչ մի միգրանտ չի մնացել: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Փախստականների մի մասն անցել է տրանսպորտա-լոգիստական կենտրոն, որտեղ բելառուսները նրանց համար գիշերելու տեղ են տվել, մի մասը վերադարձել է անտառում խփված տարերային ճամբար:
Գյուղի բնակիչներից մի քանիսն իրենք են բահեր վերցրել ու բարձրացել սարերը՝ զինվորականներին ինժեներական աշխատանքների ժամանակ օգնելու համար։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին բռնկված լարված իրավիճակին: Լրագրողների հետ զրույցում Պեսկովը մասնավորապես նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտերի վերսկսումը լուրջ անհանգստության առիթ է դարձել Կրեմլում, սակայն Մոսկվայի միջնորդությունը թույլ է տվել դադարեցնել դրանք:
Ակնհայտ է, որ այս գործողություններին նախորդել են ամիսներ շարունակ Ադրբեջանի իշխանությունների կողմից շատ հստակ հայատյաց, քսենոֆոբիկ, ագրեսիվ հայտարարությունները, ուժի կիրառման անթաքույց սպառնալիքները, ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունները, նկրտումները, հավակնությունները, ինչպես նաև, այսպես կոչված, «միջանցքային տրամաբանությունը»․ միջանցք ունենալու հայտարարությունները, այդ թվում՝ ուժի կիրառմամբ միջանցք վերցնելու վերաբերյալ ուղղակի հայտարարությունները։
Անդրանիկ Քոչարյանը հրաժարվում է իր հայտարարարությունից:
ՊՆ փոխնախարար Բրուտյանի խոսքով՝ ՊՆ-ում ամեն ինչ փոխվել է, բայց գնումների մատակարարները մնացել են նույնը. Անդրանիկ Քոչարյան:
Նոյեմբերի 17-ին նավթամուղի վրա հուժկու պայթյուն է որոտացել Խուզիստանի նահանգում, որը գտնվում է Իրանի հարավում: Այդ մասին հայտնել է Իրանի Tasnim գործակալությունը։
Գեղամ Նազարյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ։
Այս հրադադարը շատ փխրուն է. Արմեն Խաչատրյան. ՈՒՂԻՂ։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ռազմական սպառնալիքի մակարդակը ՀԱՊԿ տարածքում չի նվազում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վերջինս խոսել է ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների ամենամյա նիստում: