Առաջին անգամ դրա հետ առևերեսվել ենք 2018 թվականի Դուշանբեում՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, երբ Ալիևը հայտարարվեց կիրթ ու կառուց ողական, իսկ կողմերին հրաման իջեցվեց ՉԿՐԱԿԵԼ։
Բելառուսի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ անցած օրվա ընթացքում Լեհաստանի հետ սահմանին շտապ բուժօգնության մասնագետներին են դիմել ինը միգրանտներ, որոնցից երկուսին հոսպիտալացրել են։
Նոյեմբերի 17-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Լոռու մարզի Արևածագ-Օձուն գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 53-ամյա վարորդ Վազգեն Հակոբյանը մահացել է, իսկ «Օպել Աստրայի» 39-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Սինգապուրում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական քաղաքականությունը համակարգող նախարար Հենգ Սուի Քիթի հետ:
Գերիների հարազատների հետ վերջին անգամ հանդիպել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի աներձագ-պատգամավորի և այլոց հետ Հունաստանի կղզիներից մեկում ծովափնյա հանգստի ընթացքում ակտիվ պարելուց հետո։
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի անհեթեթ թեզ է շրջանառվում, թե դեսպանների պաշտոնում քաղաքական նշանակումները արդարացված են, քանի որ նշանակվողները մոտ են նախարարի և վարչապետի հետ, հետևաբար «բան պետք լինի, շտապ կկապնվեն, գործը չի կանգնի»:
Սյունիքի 6 գյուղի բոլոր 250 ընտանիքի գումար, վառելիքի կտրոն, բենզին, դեղ ենք հատկացրել Կառավարության կողմից. Նիկոլ Փաշինյան:
«Թալիբան» շարժման անդամները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բջջի դեմ գործողություն են անցկացրել Աֆղանստանում, Քաբուլի հյուսիսում:
881 միլիոն դրամ կուղղվի Կառավարության պահուստային ֆոնդ:
Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր քաղաքի Սուրբ Համբարձման եկեղեցում նոյեմբերի 15-ին մատուցվել է Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի և հանդիսապետությամբ Արցախի թեմի Առաջնորդ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի:
Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքից 41 քառակուսի կմ օկուպացրել է։ Ոմանք, ավելին, հայտարարեցին, որ երկիրը ենթարկվել է անեքսիայի։ Մինչդեռ միջազգային հանրությունից՝ ՄԱԿից, ԱՄՆ-ից, Եվրոպայի խորհրդից, լոկ հասցեական կոչեր են հնչեցնում` ուղղված Երեւանին եւ Բաքվին՝ զերծ մնալ բռնություններից։ ՌԴ արձագանքն էլ` Պեսկովի բերանով, այն է, որ կողմերի՝ զսպվածություն հանդես բերելու հարցում որոշիչ դերակատարում են ունեցել իրենց` Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը։
«Արցախի հարցը հանեց, հիմա Սյունիքն է տալիս, բայց չէ՞ որ Հայաստանը Հարավկովկասյան տարածաշրջանում կշիռ ուներ ոչ թե Երևանով, այլ Սյունիքով ու Արցախով: Եվ հենց երկու կշիռներն է տալիս թուրքերին: Մինչև 2018 թվականը գործընթացները բերում էին Արցախի միջազգային ճանաչմանը, ինչի արդյունքում երկու հայկական պետություններով Հարավկովկասյան տարածաշրջանում դոմինանտ կդառնար հայկական գործոնը: Նիկոլը մեր ձեռքից Արցախի 75 տոկոսը դավադրաբար հանձնեց:
Տեսնում ենք պնդումներ, թե Սյունիքում շրջափակման մեջ գյուղեր կան. եթե չունենք, որտեղի՞ց է այդ տեղեկատվությունը. Փաշինյանը՝ Գնել Սանոսյանին:
Վերջերս տեղի ունեցավ հանրակրթական դպրոցների տնօրենների մրցույթ, որի միջոցով համապատասխան հանձնաժողովները, կոնկրետ ընթացակարգերի համաձայն, պետք է կատարեն իրենց ընտրությունը։ Ինչպես հայտնի է, իշխանությունները բավական ակտիվ են այս գործընթացում և ամեն կերպ փորձում են սեփական թեկնածուներին, ինչ գնով էլ լինի, դարձնել տնօրեն։
Նոյեմբերի 16-ի ադրբեջանական հերթական ագրեսիայից առաջ, մոտ տասն օր շարունակ ռուսաստանյան լրատվամիջոցները ավելի ու ավելի հաճախակի էին բարձրաձայնում այն մասին, որ Հայաստանում նոր թափ է ստացել հակառուսական հիստերիան:
Պետբյուջեից 462 միլիոն դրամ հատկացվեց ՀՀ 4 մարզի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը պաշտոնապես հաղորդագրություն տարածեց, որ ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ էին ստացել, որ, այսպես ասած, քրեական հեղինակություն համարվող մի քանի անձ նոյեմբերի 16-ին պատրաստվում են պարզաբանումների համար հանդիպել։
Կառավարությունը ընդունեց 2021-2026 թթ. միջոցառումների պլանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առողջապահության նախարարությունը մինչեւ օրս չի կարողանում հստակ վիճակագրություն ներկայացնել, թե կորոնավիրուսի հետեւանքով քանի մարդ՝ տանը, քանիսն են հիվանդանոցում մահացել։
Հայաստանում նոյեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1019 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 331 914-ի:
Հայաստանն ու հայ ժողովուրդը չհասցրեց հաղթահարել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած քաղաքական, տնտեսական, տարածքային, սոցիալական և այլ խնդիրները, հերթական պատերազմի վտանգը կախվեց մեր գլխին՝ արդեն ՀՀ ինքնիշխան տարածքում։
Նախորդ օրը մեր երկրում իսկական պատերազմ էր, իսկ հայ հասարակությունը և նրա վերնախավերը 2 օր է՝ չեն տալիս ամենակարևոր հարցը՝ իրականում ի՞նչ կատարվեց, ո՞րն էր պատճառը։ Եթե մենք չենք ուզում հասկանալ իրականությունը, ուրեմն ամեն օր կարող է նույնը կրկնվել։
Կառավարության նիստը. ՈւՂԻՂ:
Պարզվել է նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերում զոհված և նոյեմբերի 17-ին ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխված ՀՀ ԶՈՒ զինծառայողի ինքնությունը:
ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրամանով Մարիամ Մելքումյանը 2021 թվականի նոյեմբերի 17-ին նշանակվել է նախարարի մամուլի խոսնակ:
Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի (ԳԽ) անդամ՝ 2021-2025թթ․ժամանակահատվածի համար։
Շատերը Փաշինյանի այս խոսքերը զուտ որպես բառախաղ և հասարակությանը մոլորեցնելու փորձ ընկալեցին։ Բայց դա ամենևին էլ այդպես չէ։
Russia Today-ի ուղիղ եթերում ներկայացրել եմ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական անօրինական ներխուժումների ու ահաբեկչական հարձակումների հետևանքները, որից վերջինը տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 17-ին, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։
Նոյեմբերի 17-ին, ժամը 23:41-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։