Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:
Նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ:
Թող այս խոսքերս շատ հուզական չթվան, բայց, ժողովուրդ, թուրքն ախր ու՞մ շունն է, որ մեզ հետ այսպես է վարվում։ Ամոթի ու խայտառակության բոլոր սահմաններն անցել ենք արդեն։ Մինչդեռ բոլորովին վերջերս միանգամահն այլ վիճակ էր՝ Ադրբեջանի հետ հայկական պետությունների բոլոր հատվածներում մենք էին պայման թելադրողն ու իրավիճակի տերը։
Հայաստանի հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները կմասնակցեն բանակայինների աշխարհի առաջնությանը:
Մի քանի հետևություն:
«1964թ․ Խորհրդային Հայաստանի մինիստրների սովետը՝ կառավարությունը, հոկտեմբերի 16-ին Գորիս-Կապան ճանապարհի կառուցման, շահագործման, պահպանման մասին որոշում է կայացրել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին՝ 1990-1998թթ․ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Հենրիկ Քոչինյանը։
Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածում, թե իբր «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Վիեննայում միջուկային գործաքին վերադառնալու առաջիկա բանակցություների հաջողությունը կախված է Թեհրանի նկատմամբ ավելի վաղ սահմանված պատժամիջոցները չեղարկելու՝ ԱՄՆ-ի պատրաստակամությունից: Նոյեմբերի 18-ին այդ մասին Twitter-ում գրել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին։
Ճապոնիայի տնտեսության խթանման միջոցների նոր փաթեթի ծավալը, տնտեսություն, որը տուժել է կորոնավիրուսի համավարակի ազդեցության հետեւանքներից, կկազմի 78,9 տրիլիոն իեն (691,5 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով): Այդ մասին նոյեմբերի 18-ին հաղորդել է Kyodo գործակալությունը:
Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութը պետք է օգտագործել կրկնակի պատվաստման կամ հիվանդությունը տանելուց հետո սկզբնական իմունացման դեպքում. նման փոփոխությունները ՌԴ առողջապահության նախարարությունը մտցրել է կորոնավիրուսի կանխարգելման, ախտորոշման եւ բուժման ժամանակավոր մեթոդական հանձնարարականների նոյեմբերի 18-ին հրապարակված 13-րդ տարբերակում։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին «Սև ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները:
Ավելի քան 300 իրաքցի քաղաքացիներ, որոնք գտնվում են բելառուսա-լեհական սահմանի մոտ, ամենամոտ ժամանակներս հայրենիք վերադառնալու ցանկություն են հայտնել: Այդ մասին հայտնել է Իրաքի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ աս Սահաֆը:
Գերմանիայում կորոնավիուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 65 371-ով, ինչը դարձել է նոր առավելագույնը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում:
Տապակը ծածկել կափարիչով և շոգեխաշել միսն ու սունկը թթվասերային սոուսում մոտ 10 րոպե: Անջատել կրակը, զարդարել կտրատված կանաչ սոխով, մատուցել:
Նոյեմբերի 7-ին «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ստացվել է հաղորդում, որ «ստորին վերջույթների հրազենային վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արարատ քաղաքի բնակիչ, 56-ամյա մի տղամարդ:
1. 2012 թվականին նկարչուհի Բեթ Ֆիբեկը կոմիսիոն խանութից գնել է երկու կտավ 9.99 դոլարով: Ավելի ուշ նկարչուհու ընկերուհին նկարներից մեկի վրա հայտնաբերել է աբստրակցիոնիստ նկարիչ Իլյա Բոլոտովսկու ստորագրությունը: Sotheby’s-ում կտավը վաճառվել է 34.375 դոլարով:
Apple-ը թողարկեց iOS 15-ը սեպտեմբերին, որին հաջորդեց iOS 15.1-ը մեկ ամիս անց: Թարմացումից հետո սմարթֆոնները ստացան նոր հնարավորություններ, այդ թվում՝ SharePlay բովանդակության փոխանակման ռեժիմ և ProRes տեսանկարահանում։ Apple-ը վերջերս թողարկեց iOS 15.2-ի բետա տարբերակը, որը պատկերացում է տալիս նոր հնարավորությունների մասին, որոնք կհայտնվեն թարմացման գլոբալ տարբերակում, գրում է CNET-ը։
Ո՞ւմ մասին է և ո՞ւմ համար է Հայաստանը՝ որպես պետություն. Ճակատեն գյուղում բնակվող գյուղացո՞ւ, թե՞ կառավարական ամառանոցում ապրող Նիկոլ Փաշինյանի։ Հարցն առաջին հայացքից գրոտեսկային է, բայց խիստ առարկայանում է համեմատությունների տիրույթում։
Miami Herald-ի ամերիկյան հրատարակության խմբագրությունից հեռացած լրագրողը փոխարինվել է նեյրոնային ցանցով։ «Թղթակիցը» պատրաստում է հոդվածներ անշարժ գույքի շուկայի վերաբերյալ:
«Կասպերսկի» ընկերությունն ուսումնասիրել է մի քանի ստվերային հարթակներ և հայտնաբերել կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների էլեկտրոնային սերտիֆիկատների վաճառքի առաջարկներ. փաստաթուղթը հայտարարություններում առաջարկվում է գնել միջին հաշվով 300 ԱՄՆ դոլարով։
Վանո Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ահա արխիվային այն փաստաթուղթը, որով հաստատվում է, որ Գորիս֊Կապան ավտոճանապարհը Հայաստանի տարածքում է եղել դեռևս 1964 թվականին՝ որպես երկրորդ կարգի ճանապարհ։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է չորս անձի նկատմամբ սպանության փորձ և սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 18-ի առավոտվա դրությամբ կազմել է 255 միլիոն 19 հազար 346: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Միացեք, մի լռեք։ Մենք մեղավոր ենք մեր անտարբերությամբ և հարմարվելով
Արցախի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Աբգար Նազարյանի մայրը՝ տիկին Նաիրան ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կա՛մ Արծրունը 44 օր շարունակ «հաղթելու ենք» ասելով՝ խաբել է բոլորին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, կամ նա բոլորին խաբել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Եթե տեղի ունի առաջին դեպքը, նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի պատժում նաև իրեն խաբողին, այլ նաև խրախուսում է։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ տեսապատկերված անձինք:
Ադրբեջանցի զինյալները գերի են տարել հայ դիրքապահներին, իրենց հետ տանելով նաեւ ծանր վիրավոր Տարոնին, ով մահացել է ճանապարհին։ Տարոն Սահակյանը զոհվեց որպես հերոս, զոհվեց քաջաբար, հանուն հայրենիքի։ Հանուն հայրենիքի զոհվածներն անմահ են»։