Տորթ «Դե Ֆրանս»
Բաղադրիչներ
Բիսկվիթի համար՝
1. Ձու – 4 հատ

2. Շաքարավազ – 1 բաժակ

3. Ալյուր – 1 բաժակ
4. Կարագ – կաղապարը պատելու համար
Կրեմի համար՝
1. Սպիտակաձավար – 5 ճ/գ

2. Կաթ – 0.5 լ

3. Կարագ – 150 գ

4. Շաքարավազ – 0.5 բաժակ
5. Վանիլին
6. Կիտրոն

7. Ռոմ կամ կոնյակ

Պատրաստման եղանակը
1. Բիսկվիթի համար ձվերը հարել շաքարավազի հետ: Այնուհետև աստիճանաբար ավելացնել ալյուրը:
2. Կաղապարը յուղապատել, խմորը լցնել մեջը, տեղավորել նախապես 150 աստիճան տաքացրած ջեռոցում: Բարձրացնել 180 աստիճան և թխել 20-30 րոպե:
3. Կրեմի համար սպիտակաձավարը և կաթը միասին եփել: Զանգվածին ավելացնել շաքարավազ և կարագ, խառնել: Ըստ ցանկության լցնել մեկ կիտրոնի հյութը, վանիլինը, ավելացնել ռոմ կամ կոնյակ:
4. Պատրաստի բիսկվիթը կիսել: Մի փոքր ռոմ ցողել: Կրեմ քսել: Տորթի երկրորդ շերտը կարելի է պատել նույն կրեմով կամ շոկոլադով: Զարդարել ըստ ցանկության:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

