Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագավորի հրավերով երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Սաուդյան Արաբիա:
Հանրապետականները փակեցին Մաշտոցի պողոտան:
Ապրիլի 29-ի և մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Ապրիլի 30-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 30-ի և մայիսի 1-ի գիշերը, մայիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանեյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
#Հիմա. #STOPՆիկոլ. Հանրապետականները փակում են Մաշտոցի պողոտան՝ ՈՒՂԻՂ։
Ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին:
Ժուլիկ Նիկոլն իր ոհմակի հետ պիտի պատասխան տա․ սա պետք է լինի ազգի դատավճիռը․ զոհվածի մայր։
Մոսկվան եւ Թեհրանը շարունակում են համագործակցությունը պարենի ոլորտում, չնայած Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
Ինչպես են կարմիրբերետավորները բռնի ուժով բերման ենթարկում ՀՅԴ երիտասարդներին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ միջազգային իրավունքի սկզբունքները պետք է արդար լինեն բոլոր երկրների համար, գրում է minval.az-ը։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»֊ին հայտնեց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Քաղաքացիները ողջունում են ավտոերթի մասնակիցներին
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին Ալիևի հայտարարությանը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 29-ին ժամը 13.30-20.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց 77-450 համարների, Արցախի 4-րդ նրբանցքի, Արտաշատի խճուղու, Շիրակի փողոցի, Ներքին Շենգավիթ թաղ. 6, 13, 14, 15, 16 փողոցների ջրամատակարարումը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում ելույթի ընթացքում անդարադարձել է 2020-ի Արցախյան պատերազմին՝ հայտարարելով, թե Հայաստանում մեծ ակնկալիքներ կային, որ Ռուսաստանը կմիջամտի պատերազմին, գրում է minval.az-ը։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի նախագահն այսօր անդրադարձել է Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացին, նշել, որ չկա կոնկրետ քարտեզ, որի հիման վրա ապագայում Հայաստանի հետ սահմանների հետ կապված պայմանագիր կկնքվի:
Քանի որ ըստ լուրերի դավաճան ու խաբեբա իշխանությունը ուզում է մայիսի 1-ին նշել «հպարտ քաղաքացու» օրը, ուզում եմ հարց տալ հպարտ քաղաքացիներին, դուք ձեզ հարց տվել եք, թե ի՞նչ տվեց ձեզ թավշյա հեղափոխությունը։
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այսօր ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկված ՀՀԿ երիտթևի կազմակերպած ակցիայից տուժած աղջկա լուսանկարը՝ գրելով․
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել 2018թ. մայիսին քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքերի մասին:
Օրենսդիրներն իրենց նամակում նաև կարևորել են, որ «907-րդ բանաձևի» կատարումն ամբողջապես վերականգնվի, որով արգելվում է Ադրբեջանին ամերիկյան արտաքին օժանդակության տրամադրումը, ինչպես նաև կարևորել են հայ ռազմագերիների ազատ արձակումը։
Ապրիլի 29-ին Իրանում նշում են պաղեստինցիների հետ համերաշխության օրը կամ «Երուսաղեմի օրը» («Ռուզ ե Քուդս»)։Ամբողջ երկրում կազմակերպված են բազմահազարանոց հանրահավաքներ եւ երթեր ի պաշտպանություն Պաղեստինի եւ իմպերիալիզմի դեմ:
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին ժամը 10:50-17:30-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը:
Դուրս ենք եկել փողոց հանուն արժանապատիվ Արցախի, հանուն Հայաստանի․ ՀՅԴ երիտասարդների ակցիան։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կանխատեսել է, թե երբ Բաքուն և Երևանը կբարելավեն հարաբերությունները։ Նա այս մասին հայտարարել է «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, գրում է minval.az-ը։
Գտնվում ենք ոստիկանության «Մաշտոցի» բաժանմունքում: Կառավարության շենքի դիմացից բերման ենթարկելու ընթացքում վնասել են խաղաղ ակցիայի մասնակից աղջիկներից մեկի ձեռքը: Նանական վարկածով կոտրվածք: Այս պահին ներկայացնում ենք հաղորդում հանցագործության մասին:
ՀՀ վարչապետի որոշմամբ Աննա Մազմանյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից:
ՀՀԿ-ական երիտասարդները ոստիկանության բաժանունքում են. ՈՒՂԻՂ:
Շուրջ 8000 բրիտանացի զինծառայողներ կմասնակցեն զինավարժանքներին Արեւելյան Եվրոպայի տարածքում, որոնց ժամանակ կմշակվի դիմակայությունը ենթադրական ռուսական ագրեսիային: Ինչպես ապրիլի 29-ին հաղոդում է AP գործակալությունը, զինավարժանքները, որոնք նշանակված են ամռանը, պետք է դառնան ամենաընդգրկուններից մեկը սառը պատերազմի ավարտի պահից։
#Հիմա. Հայ մարդ, հայ ուսանող, տեր եղիր քո հայրենիքին. ՀՅԴ երիտասարդների իրազեկման ակցիան. ՈՒՂԻՂ։
#Հիմա. Ստոպ Նիկոլ. ՀՀԿ երիտթևի ավտոերթով իրազեկման ակցիան. ՈՒՂԻՂ։