Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից այս պահին տեղահանված և Ստեփանակերտում ժամանակավոր բնակվող անձանց։
Transavia ավիաընկերությունը 2022 թվականի ապրիլի 23-ից մեկնարկելու է Փարիզ (Օռլի)- Երևան- Փարիզ (Օռլի) երթուղով չվերթերը:
Պատերազմը միայն բանակը չէ, պատերազմի դեպքում մարտի մեջ է մտնում պետությունը. Տիգրան Աբրահամյան։
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը հակասում է ամերիկյան կողմի հայտարարություններին միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու մտադրության մասին: Մարտի 31-ին այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն:
Հայելային հետքաշման դեպքում ՀՀ բոլոր տարածքներում կրկնվելու է Ասկերանի օրինակը. Տիգրան Աբրահամյան։
Ավելին՝ Մեծ Բրիտանիան իր ռազմավարական աջակցությունն Ադրբեջանին երբեք չի էլ թաքցրել։ Դեռ 100 տարի առաջ՝ 1918-1919 թթ.-ին, երբ բրիտանական զորքերը մուտք էին գործել Անդրկովկաս, նրանք Արցախի բնակչությունից պահանջում էին ճանաչել պատմության մեջ նոր ի հայտ եկած Ադրբեջան պետության գերիշխանությունը։
Տիգրան Աբրահամյանը՝ նոր պատերազմի ռիսկերի, ՀՀ և Արցախի սահմանների անվտանգության մասին. ՈՒՂԻՂ:
Կառավարությունը 3 միլիարդ 114 միլիոն դրամ հատկացրեց ճանապարհների և կամուրջների շինարարության համար։
Մարտի 31-ից ապրիլի 1-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն:
Ձերբակալվել է Անդրանիկ Փիլոյանը. ես սա ցավով եմ ասում. Փաշինյան:
Ադրբեջանի զինված ուժերը բացի այն, որ ներխուժել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, շարունակում են Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերի բնակչությանն ահաբեկող ամենօրյա հայտարարություններ անել բարձրախոսներով: Սա նույնպես տեղի է ունենում խաղաղապահների աչքի առաջ: Իսկ բարձրախոսներով մարդկանցից պահանջում են լքել իրենց տները, հակառակ դեպքում սպառնալով ուժի գործադրմամբ նրանց հեռացնել այնտեղից: Սա էթնիկ զտումների ակնհայտ պահանջ է:
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ:
Կենտրոնական բանկն արեց իր քայլը. ո՞ւմ է սպասում կառավարությունը
Դատելով տարածաշրջանային գործընթացների վերջին շաբաթների տրամաբանությունից, բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունից, ինչպես նաև տեղեկատվական տարբեր արտահոսքերից ու արշավներից, այս պահին կա իրավիճակի զարգացման երկու հնարավոր և խիստ հավանական տարբերակ
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:
Լսեք Իսրայելի պետական գործիչ, դիվանագետ, «NATIV» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Քեդմիին: Նա հստակ մատնանշում է, թե ում ազդեցության տակ է գտնվում Ադրբեջանը և ինչի համար է այս օրերին այսքան ակտիվ: Կարծում եմ բոլորդ կհասկանաք, թե ով է կանգնած Ադրբեջանի սադրանքների թիկունքում և ինչ նպատակների համար:
Հույս ունեմ` ապրիլի 6-ին Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված հարցերը. Փաշինյան:
Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից վերահսկելի դարձնելը նշանակում է ԼՂ հայաթափում. Փաշինյան
Հայաստանում մարտի 31-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422519-ի:
ՌԴ-ն անընդունելի է համարում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Կենտրոնական Ասիայում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից եւ Ուկրաինայից Ռուսաստան փախստականների թիվը գերազանցել է կես միլիոնը. սահմանը հատել են արդեն ավելի քան 529 հազար քաղաքացիներ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
Արեւմուտքի սահմանած պատժամիջոցները Ռուսաստանի դեմ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով հավանության չեն արժանացել զարգացող երկրների կողմից եւ չեն արտացոլում միջազգային հանրակցության կամքը: Այս տեսակետն է շարադրված մարտի 31-ին Հոնկոնգի South China Morning Post թերթում հրապարակված հոդվածում։
Մարտի 30-31-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթներն Եվրոպայի անհատական առաջնությունում:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Հանդիպումը կազմակերպվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից: Այս մասին հայտնում է Եվրամիության պաշտոնական կայքը:
Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Թեհրանի «տարածաշրջանային ագրեսիայի», ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Մարտի 31-ին այդ մասին հաղորդել է վարչապետի դիվանատունը։
Չգիտեմ՝ ինչքան է շարունակվելու այս ամենը. ինչ են ուզում վարչապետն ու իր տիկինը մեզանից, որ ամենաթանկն ենք տվել, կորցրել մեր զավակներին, մնացել ցավի ճիրաններում, չգիտենք՝ ինչպես դիմակայենք բացվող ամեն օրվան, ինչպես չխելագարվենք զարհուրելի հիշողություններից, որ դաջվել է մեր ուղեղում՝ մեր զավակների մասունքները փնտրելու դաժանագույն տեսարաններից…
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
2021թ. ընթացքում արձանագրվել է ազդարարման համակարգով ստացված ազդարարումների թվի նվազում, սակայն զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը։