Բաժիններ՝

Բրիտանիան 8000 զինվորական կուղարկի ՌԴ–ի դիմակայման ՆԱՏՕ-ի ընդգրկուն զինվարժանքներին

Շուրջ 8000 բրիտանացի զինծառայողներ կմասնակցեն զինավարժանքներին Արեւելյան Եվրոպայի տարածքում, որոնց ժամանակ կմշակվի դիմակայությունը ենթադրական ռուսական ագրեսիային: Ինչպես ապրիլի 29-ին հաղոդում է AP գործակալությունը, զինավարժանքները, որոնք նշանակված են ամռանը, պետք է դառնան ամենաընդգրկուններից մեկը սառը պատերազմի ավարտի պահից։

Հաղորդվում է, որ զորավարժություններին, որոնք տեղի կունենան Ֆինլանդիայից մինչեւ Հյուսիսային Մակեդոնիա գտնվող երկրներում, Մեծ Բրիտանիայի ցամաքային զորքերի մարտիկները կմիանան ՆԱՏՕ-ի եւ 2014 թվականին ստեղծված Միացյալ էքսպեդիցիոն ուժերին՝ Միացյալ Թագավորության հրամանատարությամբ:

Դրանց մասնակցող երկրները (Մեծ Բրիտանիան, Դանիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան եւ Էստոնիան) պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում: Ինչպես նշել են Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունում, նման զինավարժանքներ վաղուց էին պլանավորվել, բայց այժմ դրանց անցկացման խթան է ծառայել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը: «Եվոպայում անվտանգությունը երեբեք ավելի կարեւոր չի եղել:

Այդ վարժանքների ժամանակ մենք կտեսնենք, թե մեր զորքերն ինչպես կմիանան ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին եւ գործընկերներին եւ Միացյալ Էքսպեդիցիոն ուժերին համերաշխության եւ հզորության ցուցադրման համար՝ սառը պատերազմի ժամանակներից ի վեր ուժերի համատեղ ամենաընդգրկուն ծավալումներից մեկի ժամանակ»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բեն Ուոլեսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս