![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանում հակաիսրայելական ցույցեր են տեղի ունենում ի պատիվ «Երուսաղեմի օրվա»
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/1081936.jpg)
Ապրիլի 29-ին Իրանում նշում են պաղեստինցիների հետ համերաշխության օրը կամ «Երուսաղեմի օրը» («Ռուզ ե Քուդս»)։Ամբողջ երկրում կազմակերպված են բազմահազարանոց հանրահավաքներ եւ երթեր ի պաշտպանություն Պաղեստինի եւ իմպերիալիզմի դեմ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, մասնակիցները վանկարկում են «Մա՛հ Ամերիկային», «Մա՛հ Իսրայելին», «Մա՛հ Անգլիային»: Զանգվածային միջոցառումներ են կազմակերպվել շատ քաղաքներում, ներառյալ Թեհրանը, Սպահանը, Թավրիզը, Մեշխեդը, Յեզդը եւ Շիրազը: «Երուսաղեմի օրը» սահմանվել է 1979 թվականին Իրանում եւ տոնվում է մուսուլմանների համար սրբազան ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը: Այդ օրը խորհրդանշում է աջակցությունը պաղեստինցիներին եւ հակազդեցությունն Իսրայելին եւ արեւմտյան իմպերիալիզմին: