Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի տանիքում դի կա կախված:
Մեր ազգային օրակարգը Ֆրանսիայի հրապարակում է. կոչ եմ անում բոլորին միանալ դասադուլին. ուսանող
Այս պայքարի ավարտը լինելու է դավաճանության արժանի պատիժը՝ ըստ ՀՀ օրենսդրության. Աննա Աբրահամյան
«Հանրահավաքին միացել եմ այս ամբողջ իշխանության հրաժարականի պահանջով, գլխավոր օղլի Փաշինյանի հրաժարականի պահանջով, որովհետև նրան ոչ թե պետք ա ասել Նիկոլ, այլ Փաշօղլու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց մի քաղաքացի:
#Հենցհիմա: Իրավիճակը Ֆրանսիայի հրապարակում՝ օր 2-րդ. ՈւՂԻՂ
#ՀենցՀիմա։ ՈՒՂԻՂ հեռարձակում՝ Ֆրանսիայի հրապարակից
#ՀենցՀիմա։ Ֆրանսիայի հրապարակը բազմամարդ է․ ՈՒՂԻՂ
ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Իջևան-Երևան քայլերթի մասնակից Սուրեն Մանուկյանն այսօր «Դիմադրություն» շարժման անհնազանդության գործողությունների ժամանակ մարմնական լուրջ վնասվածք է ստացել:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կստորագրեն քաղաքացիական միջուկային ոլորտում ռազմավարական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մեղրաձոր բնակավայրի բնակիչների կողմից խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:
Ինչպես արդեն հայտնել էինք, Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը վաղ առավոտից իրականացրել են արագ արձագանքման այցեր Ոստիկանության թվով 8 բաժիններ բերման ենթարկված թվով առավել քան 151 անձանց։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի որոշմամբ՝ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կրկին փոփոխվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Ապրեք կյանքեր, լավ գործ արեցիք:
Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սահակաշվիլին, որն անցյալ տարվա հոկտեմբերից գտնվում է բանտարկության մեջ, մայիսի 2-ին դատավարությանը չի կարողացել ներկայացնալ առողջության վատթարացման կապակցությամբ: Փաստաբան Նիկա Գվարամիան դատավարության ժամանակ հայտարարել է, որ Սահակաշվիլին տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունի եւ նրա մոտ խախտված է խոսքի արտաբերումը:
Բոլոր նրանք, ովքեր այսօր դիրքավորվում են, որպես ներքուստ թուրք, ադրբեջանցի, ազգություն չունեցող (այսպես ասած՝ «աշխարհի քաղաքացի», կամ իրենց գործով զբաղվածներ) բայց կրում են հայկական անուն ազգանուն, խոսում են հայերեն, կամ որևէ ոլորտում հաջողված մասնագետ են՝ թող երբեք պատրանք չունենան, թե իրենք կարող են պատահաբար փրկվել։ Առավել ևս՝ հույսի նշույլ անգամ չունենան, որ իրենց հետ ազնիվ առևտուր են անելու, կամ ծառայության են վերցնելու։
Կորեայի Հանրապետության ընտրված նախագահ Յուն Սոկ Յոլը կարղ է մասնակցել հունիսի վերջին Մադրիդում ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովին:՛ Մայիսի 2-ին այդ մասին հայտնել է հաջորդ կառավարությունում արտաքին գործրի նախարարի պաշտոնի թեկնածու Պակ Չինը խորհրդարանական ունկնդրումների ընթացքում։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանին:
Մայիսի 2-ին, ժամը 09։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բադալ Մուրադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կա արգելափակված քաղաքացի:
Հայաստանի ֆուտբոլի Մ16 տարեկանների թիմը զիջել է Հունաստանին ընտրանուն:
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պահին հազարավոր Հայ Մարդիկ բացի քաղաքական դիմադրությունից, հանրային պրոտեստից և իրենց իրավունքների իրացումից նաև փողոցում անում են «քաղաքացիական հասարակության», «տեղական իրավապաշտպան կազմակերպությունների», «միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների» «օմբուդսմենի» և «ժողորդավարություն» բառով սկսվող ՀԿ-ների գործը:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի նախագիծը: Այն ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
«Ուստի ես Վիկտոր Օրբանին խնդրում եմ սկսել կառավարության կազմումը»,- ասել է Ադերը նոր գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանում, որը հեռարձակվել է Հունգարիայի “М-1” հեռուստաալիքի եթերում: Իր կրտսեր գործընկերների՝ քրիստոնյա դեմոկրատների հետ մեկտեղ ՖԻԴԵՍ-ը Հունգարիայի Պետական ժողովում (միապալատ խորհրդարանում) ստացել է 199 պատգամավորական մանդատներից 135-ը:
ԱԳ նախարարի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի պատասխան ԶԼՄ–ների հարցման, տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նման հարց օրակարգում չկա»։
Գիտենք՝ պատգամավոր եք, բայց հրաման ունենք. Արամ Վարդևանյանն՝ իրեն բերման ենթարկելու մասին։
Ուզում եմ հրավիրել Հայաստանում այն դեսպանատների ուշադրությունը, որոնք սիրում են «լոլոներ» կարդալ խոսքի իրավունքի, ազատությունների և մնացյալի մասին:
#Հիմա.Գիտենք՝ պատգամավոր եք, բայց հրաման ունենք. Արամ Վարդևանյանն՝ իրեն բերման ենթարկելու մասին:
FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 1-ից մեկնարկել է Երևան – Թբիլիսի – Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները:
«Բեռնատարի վարորդը ինքնակամ միացավ արժանապատիվ Հայերին ընդդեմ թրքաբարո իշխանությունների: Կոչ եմ անում մեր խիզախ բեռնատարի վարորդներին. Տղե՛ք, միացեք հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ, հանուն ձեր երեխաերի, հանուն ձեր ԾՆՈՂՆԵՐԻ, հանուն ապագայի, հանուն մեր սերունդների, ովքեր պետք է ապրեն արժանապատիվ կյանքով, ոչ՛ թե՛ թուրքի դեմ կզած»:
Առաջիկա երեքշաբթի օրը Վիեննայում կայանալիք՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպմանը քննարկվելու են «առաջիկայում ձեռնարկվելիք տարբեր քայլեր», հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: