
«Այս պահին հազարավոր Հայ Մարդիկ իրենց սեփական երկիրը ունենալու կռիվն են տալիս ոստիկանապետության դեմ, որտեղ բերման ենթարկվելը համարվում է մեծ պատիվ»

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պահին հազարավոր Հայ Մարդիկ բացի քաղաքական դիմադրությունից, հանրային պրոտեստից և իրենց իրավունքների իրացումից նաև փողոցում անում են «քաղաքացիական հասարակության», «տեղական իրավապաշտպան կազմակերպությունների», «միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների» «օմբուդսմենի» և «ժողորդավարություն» բառով սկսվող ՀԿ-ների գործը:
Այս պահին հազարավոր Հայ Մարդիկ իրենց սեփական երկիրը ունենալու կռիվն են տալիս ոստիկանապետության դեմ, որտեղ բերման ենթարկվելը համարվում է մեծ պատիվ: Ոչ թե «ժողովուրդը», ոչ թե «ՀՀ քաղաքացին», այլ Հայ Մարդը գործ է անում:
Իսկ ինչ ես անում ԴՈւ»։