Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակը։
Երբևէ չլինելով փողոցային պայքարի կամ հանրահավաքների կողմնակից, այսօր պարտադրված եմ եղբայրաբար դիմել ձեզ, դիմել որպես հարազատը՝ հարազատին և խնդրել, որ հանուն թշնամու գերության տակ հայտնված ձեր հայրենական օջախների, հանուն ձեր սուրբ նահատակների գերեզմանների և, վերջապես, հանուն ԱրցախաՀայոց պատվի փրկության վաղը՝ ապրիլի 5-ին, ժամը 18։30-ին մեկ մարդու նման լինեք Երևանի Ազատության հրապարակում…
Հանդիպման ընթացքում քննարկվել է էլեկտրոնային մակագրման համակարգի վերագործարկմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Արցախցիների վեճը Էդմոն Մարուքյանի հետ՝ Ստեփանակերտի շուկայում։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մարտի 29-ին Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում տեղի ունեցած Նորվեգիա-Հայաստան ընկերական խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կրեց իր պատմության ընթացքում ամենախոշոր պարտությունը՝ 9:0 հաշվով:
էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հերթական քայլը անցումն է էլեկտրոնային դեղատոմսերին: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Թշնամու կամակատար այս ազգակործան իշխանությունները շարունակաբար իրականացնում են հակազգային քաղաքականություն՝ նպատակ ունենալով Հայաստանն ու Արցախը վերջնականապես հանձնել թուրք-ադրբեջանական քոչվոր ցեղերին։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականիմարզչական շտաբն ի մի բերեց Եվրոպայի առաջնության արդյունքները:
Ապրիլի 5-ին` ժամը 18:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով։
Առնվազն երկու ռուս զինծառայող է մահացել, ևս 28-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում այն բանից հետո, երբ Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյումսկի շրջանի բնակիչները նրանց համար թունավոր կարկանդակ են պատրաստել։ Այս մասին, ինչպես գրում է meduza.io կայքը, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։
Կայացավ «Ուժը Հայրենյաց» հայրենասիրական-քաղաքական կուսակցության հիմնադիր համագումարը։ Համագումարի մեկնարկին Տիգրան Արզաքանցյանը նշեց, որ իր շուրջ հավաքելով հայրենասեր հայորդիների՝ ստեղծել է նախաձեռնող խումբ և անհրաժեշտ համարել «Ուժը Հայրենյաց» հայրենասիրական կուսակցություն հիմնելու գործընթացը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Բուչա, որտեղ հայտնաբերվել են խաղաղ բնակիչների կոտորածների ապացույցներ, հայտնում է unian.net-ը:
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մեկելը (պաշտոնն զբաղեցրել է 2005-ից մինչեւ 2021 թվականը) ճիշտ է համարում իր որոշումը 2008 թվականին չպաշտպանել Ուկրաինայի արագացված անդամակցումը ՆԱՏՕ-ին: Ապրիլի 4-ին այդ մասին DPA գործակալությանը հայտարարել է կառավարության նախկին ղեկավարի ներկայացուցիչը:
Զինծառայողների մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով ապրիլի 4-ին հակաօդային պաշտպանության N զորամասում անցկացվել է մարտավարական զորավարժություն։
Թուրքական «Kriter» հանդեսը, որը պատկանում է Թուրքիայի «Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամին» (SETA), հարցազրույց է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հարցազրույցի շրջանակներում անդրադարձ է եղել Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությանը:
Հեղուկացված գազի չինացի ներմուծողները պլանավորում են ռուսական հեղուկացված բնական գազը (ՀԲԳ) գնել զեղչով: Ապրիլի 4-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Ապրիլի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Թիմ Լոութընը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփեցին «Համադպրոցական գիտության փառատոն 2022» մրցույթի արդյունքները: Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և հատուկ մրցանակներով:
Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Արցախի Փառուխ հայկական գյուղի շրջակայքը արդեն 10-րդ օրն է՝ ապօրինաբար օկուպացված է Ադրբեջանի կողմից:
ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է մամուլում հրապարակված տեղեկություններին, համաձայն որոնց՝ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում շտաբի պետի կողմից զորամասի սպաներից մեկին վեճի ընթացքում մարմնական վնասվածք է հասցվել։
Եվրամիությունն անհրաժեշտ է համարում շարունակել դիվանագիտական շփումները Ռուսաստանի հետ եւ չի մեկնաբանում նոր պատժամիջոցների բովանդակությունը: Ապրիլի 4-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում անցկացվելիք «EFES-2022» զորավարժություններին: Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի էջում:
Եթե մարդը միայն ուտելու և չմեռնելու պահանջարկ ունենա, ապա կամաց–կամաց կվերածվի անասունի։ Քայլող, խոսող, ծիծաղող, ընտրություններին նախրապանի ցուցմամբ մասնակցող անասունի։
Այսօր մահացել է հայտի բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, Միջազգային էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի Կարինե Դանիելյանը։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-8-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։
Բանակում ինքնասպանություններ եղան, պետք է դրա պատճառներն ուսումնասիրվի. Անդրանիկ Քոչարյան։