Բելառուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, արարողությանը ներկա է եղել Բեռլառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Հարավաֆրիկյան Հանրապետության սպորտի, արվեստի և մշակույթի նախարար Գեյթոն Մաքենզին պատմել է, թե իր կարծիքով ինչն է Սանկտ Պետերբուրգը դարձնում աշխարհի մշակութային մայրաքաղաքը։
Ապագայում Եվրամիությունը պլանավորում է զբաղվել հանքարդյունաբերությամբ Լուսնի վրա։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կկարողանա ղեկավարել թիմը Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի լիգայի փուլի առաջին խաղում՝ կապված նրա որակազրկման չեղարկման հետ, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Պետության ղեկավարը Քաղաքի օրը այցելել է Ռուսաստանի մայրաքաղաքի արևմուտքում գտնվող շինարարական համալիր։
«Այստեղ Հայաստանը արտաքին գործընկերների աչքում ներկայանում է ոչ թե որպես կոշտ ու պահանջատեր կողմ, այլ որպես համակերպված և նույնիսկ բարեկամական տրամադրությամբ ներկայացվող դերակատար, դա նվազեցնում է մեր մանևրելու հնարավորությունները բանակցային սեղանի շուրջ»:
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող «Գրանդ Սվիս 2025» մրցաշարի ավարտին մնացել է երեք խաղափուլ:
Ամերիկյան պատվիրակությունը նախագահի՝ պատանդների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ադամ Բելերի գլխավորությամբ, ժամանել է Քաբուլ, որտեղ բանակցություններ է վարել Աֆղանստանի ժամանակավոր կառավարության արտգործնախարար Ամիր Խան Մութաքիի հետ։
Նկարում նշված հատվածում, մինչև ճանապարհի ասֆալտապատումը, եղել է կոյուղաջրերի հեռացման դիտահոր: Սակայն, ասֆալտապատումից հետո բնակիչները դիտահորը չեն գտնում:
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը դարձել է Եվրոպայի առաջին չեմպիոնը։
Պեկինը պետք է օգտագործի իր ազդեցությունը Մոսկվայի վրա՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նպատակով։
Թուրքիայի դատախազը հրաման է տվել կալանավորելու 48 կասկածյալի, այդ թվում՝ Ստամբուլի ընդդիմադիր Բայրամփաշա թաղամասի քաղաքապետին, կոռուպցիայի գործով հետաքննության շրջանակում, հաղորդում է պետական «TRT Haber» հեռուստաընկերությունը։
Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արման Անդրեասյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին։
Ելնելով ՌԴ պաշտպանության նախարարության շահերից՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի տիեզերական զորքերի մարտական հաշվարկն իրականացրել է «Սոյուզ-2.1 Բ» միջին դասի հրթիռակրի արձակումը տիեզերանավով:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը արգելել է «համբուրգեր», «կարաոկե» և «պաղպաղակ» բառերի օգտագործումը՝ դրանք համարելով ԿԺԴՀ մշակութային կոդեքսին օտար արտահայտություններ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվան անվանել է մոլորակի լավագույն քաղաքը։
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է Ուկրաինայի երկու քաղաքացի։
Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ կոչ անելով հրաժարվել ռուսական նավթից և լուրջ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար։
Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին խստորեն դատապարտել է Ադրբեջանում Իսրայելի ռաբբիների գագաթնաժողովի անցկացման մասին հաղորդագրությունները՝ այդ քայլը անվանելով աննախադեպ և «հակաիսլամական»:
Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել։ Այս մասին հայտնում է «Շողակաթ» հեռուստաընկերությունը։
Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք, այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Մառնեուլիի մունիցիպալիտետում ոստիկանությունը ձերբակալել է յոթ անձի։ Նրանք փորձել են առևանգել 20-ամյա աղջկա և իր կամքին հակառակ ամուսնացնել նրան, հայտնում է Նովոստի Գրուզիան։
Մոսկվան հայտարարում է, որ ռուսական ուժերը նոր գյուղ են գրավել Ուկրաինայի կենտրոնական Դնեպրոպետրովսկի մարզում՝ Դոնեցկի մարզի սահմանի մոտ գտնվող Նովոմիկոլաևկա գյուղը:
Վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունը հնարավոր է վերահանձնել արտահերթ։
Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) շաբաթ օրը հայտարարել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ավելի քան 250 000 մարդ լքել է Գազա քաղաքը և տեղափոխվել երկրի այլ շրջաններ, մինչդեռ իսրայելական զինուժն ուժեղացրել է հարձակումը Գազայի խոշորագույն քաղաքային կենտրոնի վրա:
Արգենտինայի իշխանությունները զգալիորեն վերանայել են իրենց միգրացիոն քաղաքականությունը, ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում հանրապետության դեսպան Էնրիկե Իգնասիո Ֆերեր Վիեյրան։
Արարատ լեռան գագաթ բարձրանալ ցանկացող լեռնագնացները հայտնվել են բարդ եղանակային պայմանների մեջ:
Ֆուտզալի Ազգային հավաքականը սեմտեմբերի 14-16-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխ/կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում։
Բելառուսական ընդդիմության առաջնորդներից 69-ամյա Նիկոլայ Ստատկևիչի գտնվելու վայրը հինգշաբթի օրվանից ի վեր անհայտ է։