Բաժիններ՝

Եթե Շարան ռևшնշ է ցանկանում, կարող ենք անցկացնել 10 րոպեանոց գnտեմարտ. Արման Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը արձագանքել է Շարաբուտդին Մագոմեդովի (առավել հայտնի որպես Շարա Բուլետ)՝ ռևանշ մենամարտ անցկացնելու ցանկությանը։ Մարզիկների միջև գրեփլինգի գոտեմարտը կայացել է Երևանում՝ HYPE FC պրոմոուշենի հովանու ներքո։

Մրցավեճից հետո Ծառուկյանը հստակեցրել է այն պայմանները, որոնց դեպքում պատրաստ է կրկին մրցասպարեզ դուրս գալ.

«Եթե Շարան ռևանշ է ցանկանում, կարող ենք անցկացնել 10 րոպեանոց գոտեմարտ՝ միայն ցավեցնող կամ խեղդող հնարքներով (submission only), որպեսզի հաղթողը միանշանակ որոշվի և այլևս ռևանշի կարիք չլինի»։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 30-ին, մարտիկների միջև կայացած դիմակայությունը նույնպես անցել էր «մինչև հանձնվելը» կանոնակարգով, սակայն սահմանափակված էր 6 րոպե տևողությամբ։ Քանի որ հատկացված ժամանակում մարզիկներից ոչ մեկին չէր հաջողվել ժամանակից շուտ ավարտել գոտեմարտը, մրցավարները գրանցել էին ոչ-ոքի արդյունք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031