Գետափում բախվել են «Lexus»-ը, «Opel Zafira»-ն և «ՎԱԶ 2101»-ը․ վերջինը բաժանվել է 2 մասի․ կան վիրավորներ
\Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Գետափ գյուղի վարչական տարածքում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 20-ամյա Հրանտ Ս․-ի վարած «Lexus» մակնիշի, 23-ամյա Սարգիս Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 50-ամյա Արտակ Հ․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բաժանվել է երկու մասի, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
