38-ամյա Արմենի մոտ անսպասելի հայտնաբերվել է ուղեղի անևրիզմ. շտապ վիրահատության համար անհրաժեշտ է 8 միլիոն դրամ
Երեք երեխաների հայր, 38-ամյա Արմեն Տիգրանյանի վիրահատության համար շտապ 8 միլիոն դրամ է անհրաժեշտ: Նրա մոտ անսպասելի հայտնաբերվել է ուղեղի անևրիզմ, որն ամեն րոպե կարող է հանգեցնել մահվան, և առանց վիրահատական միջամտության՝ չունի այլ բուժում։
Արմենը ստորագրությամբ այժմ գտնվում է տանը, խիստ հսկողության ներքո։ Վիրահատության համար կա 2.000.000 դրամ, անհրաժեշտ է ևս 6.000.000 դրամ:
«Ամուսնուս կյանքը կախված է այդ գումարից, ամեն վայրկյան վտանգ կարող է սպառնալ: Սա շատ լուրջ հիվանդություն է: Մենք վարձով ենք բնակվում, ունենք երեք երեխա, սա շատ մեծ գումար է, հնարավորություն չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմենի կինը՝ Նարինե Աբրահամյանը:
Օգնություն կարող եք ցուցաբերել ստորև ներկայացված հաշվեհամարների միջոցով:
ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ