Վարչական դատարանը վարույթ է ընդունել Նորաշեն համայնքի նախկին ղեկավար Նորայր Գրիգորյանի հայցադիմումն ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի։ Նա պահանջում է անվավեր ճանաչել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ մարզպետի սեպտեմբերի 27-ի կարգադրությունը։
«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության կողմից Ստեփանակերտում այսօր կազմակերպվել են «Կեղծ լուրերի դեմ պայքարը՝ որպես տեղեկատվական անվտանգության երաշխիք» և «Ընտրական գործընթացի կարգավորման առանձնահատկություններն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ» թեմաներով դասընթացներ, որը վարել է ՀԿ համահիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է իր կարծիքով Պեպ Գվարդիոլի մասին, որը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»:
«Շատ դեպքերում Տեղական ինքնակառավարման մարմինները չգիտեն, թե ինչպես կազմակերպել տեղական ինքնակառավարումը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, ով բոլորիս առավել հայտնի է՝ որպես կալավանցի Ռոբերտ:
Նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է էմիրաթական Թավազուն («Tawazun») տնտեսական խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի գործադիր տնօրեն Թարեք ալ Հոսանի գլխավորությամբ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմ»-ի հարձակվող Սարգիս Ադամյանն ակումբի վերջին հաղթանակը կապում է հզոր հոգեբանության հետ:
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և այժմ մարզիչ Կլաուդիո Բորգին ասել է, որ Մարսելո Գալարդոն, ով գլխավորում է «Ռիվեր Փլեյթը», կփոխարինի Էռնեստո Վալվերդեին «Բարսելոնայում»:
Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրը, որտեղ Հայաստանի Մ-15 ընտրանին հանդիպեց Բելառուսի հասակակիցների հետ:
Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձի շուրջ, ակնհայտ է, որ քաղաքական ռեպրեսիա է։ Փաստ է նաև այն, որ նախագահ Քոչարյանն այսօր փաստացի քաղբանտարկյալի կարգավիճակում է, քանի որ, ըստ էության, նրա ներկայիս կալանավորումն անհիմն է, հակաիրավական և տեղի է ունեցել բացառապես քաղաքական նկատառումներով։
Հայաստանը հանձնառու է շարունակելու և առավել խորացնելու Սուրբ Աթոռի հետ սերտ համագործակցությունը ու գործընկերությունը:
«Ի՞նչ ասել է՝ քրեական ենթամշակույթ, ի՞նչ ասել է՝ սահմանել քրեական ենթամշակույթի օրենքներ: Եթե այս օրենսդրական նախաձեռնության հեղինակները երեխա ժամանակ բակ իջնեին, մի քիչ կիմանային այդ օրենքները: Գրե՞լ է ինչ-որ մեկը, թե՞ չի գրել, ինչ-որ ֆիզիկական անձ կա՞, որ դրանք հեղինակել է՝ քարանձավներում կամ Մագադանի գաղութներում նստած»,- տարակուսում է Երվանդ Վարոսյանը՝ հավելելով, որ անլրջության այսպիսի աստիճանը պետության մեջ անթույլատրելի է:
Հունաստանի ֆուտբոլի ազգային թիմմի գլխավոր մարզիչ Ջոն վանտ Սխիպը ներկայացրել է Հայաստանի դեմ խաղի հայտացուցակը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կամբոջայի թագավոր Նորոդոմ Սիհամոնիին՝ Կամբոջայի Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՌԴ քաղաքացիներին զերծ մնալ առաջիկա ժամանակներս Իրաք այցելություններից՝ կապված այդ երկրում առկա դրության և ահաբեկչության սպառնալիքի առկայության հետ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-ից 11-ը պաշտոնական այցելությամբ կժամանի Հայաստան:
Անհայտ անձինք Մեքսիկայի հարավում հարձակում են գործել ոստիկանության աշխատակիցների խմբի վրա:
Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։
Գվատեմալայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց:
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուրաեսը կարող է անվճար հեռանալ ակումբից:
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Բեռլինում Կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Ուկրաինայի ապագային վերաբերող հարցին, հայտարարել է, թե Միացյալ Նահանգներն աշխատում է Ուկրաինայում խաղաղության հաստատման նախագծի վրա:
Գալա ընթրիքին Ջոեֆ Ֆարգիերը արյունաբանական կենտրոնում բուժվող 12-ամյա Արկադի Մելքոնյանին է նվիրել իր կիթառը։ Վերջինս էլ շնորհակալություն հայտնելով թանկ նվերի համար Ֆարգիերին է նվիրել հայկական դուդուկ։
«Ի՞նչ է՝ ստացվում է՝ արհեսատական այսպես 15 տարի ընդունեցին առարկան, սովորեցին։ Ինչ է՝ մեր երկիրն արհեստակա՞ն է իր ուսումնական պլանում փոփոխություն կատարել։ Պատգամավորի ասածն իրականության հետ որևէ կապ չունի։ Գիտե՛ք, դա միտում է, որը նկատվում է շատ երիտասարդ պատգամավորների մոտ, որոնք կարծում են, որ իրենցից առաջ ոչինչ չի եղել և իրենք են այս երկրի կրթական համակարգի բարեփոխիչները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տեր Մարկոսը։
Իրանի հյուսիս-արևմուտքում ուրբաթ գիշեր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 529-ի:
Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերերտո Մանչինին ներկայացրել է Եվրո-2020-ի որակավորման փուլի Բոսնիա և Հերցեգովինայի ու Հայաստանի դեմ խաղում իր թիմի հայտացուցակը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել դստեր՝ Արփիի հետ՝ գրելով. «Գնում ենք Արցախ»:
Ավստրալիայում անտառային հրդեհների պատճառով մահացել է երկու մարդ:
Երևանից Կապան հասնելու համար պահանջվող մոտ 5 ժամը հնարավոր է՝ դառնա 40 րոպե։ Հաջորդ տարվանից կրկին սկսելու է գործել Կապանի օդանավակայանը։ Չվերթներ կիրականացնի 19 տեղանոց լեհական Let L-410 ինքնաթիռը։ Օդանավակայանն ու ինքնաթիռը «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ի հաշվեկշռի վրա են։ Այն հիմնադրել է Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամը։