Բաժիններ՝

Բրազիլիայի նախկին նախագահ Լուլա դա Սիլվան ազատություն դուրս գալու հնարավորություն է ստացել

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, որը բանտարկության պատիժ է կրում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար, ազատություն դուրս գալու հնարավորություն է ստացել: Նոյեմբերի 7-ին համապատասխան վճիռը կայացրել է Բրազիլիայի Դաշնային գերագույն (Սահմանադրական) դատարանը: Նիստի ուղիղ հեռարձակումը տրվել է գերատեսչական հեռուստաալիքի եթերում։

Խոսքը վերաբեում է պատիժների կատարման գործող պրակտիկայի փոփոխմանը, որը ենթադրում է դատապարտյալի կալանավորմանը երկրորդ ատյանի դատարանի կողմից մեղադրական վճռի հաստատումից հետո: Սույն վճիռը, որը կայացվել է մեկ ձայնի նվազագույն առավելությամբ, թույլ կտա ազատություն դուրս գալ ոչ միայն պետության նախկին ղեկավարին, այլեւ շուրջ 5 հազար այլ կալանավորների, ովքեր չեն սպառել վճռափոխության գանգատի՝ օրենքով նախատեսված բոլոր հնարավորությունները:

Լուլա դա Սիլվան դարձել է Բրազիլիայի առաջին նախկին նախագահը, որն անցյալ տարվա ապրիլին քրեական դատավարության արդունքում բանտարկվեց կոռուպցիայի եւ փողերի լվացման մեղադրանքով: Ապրլին Գերագույն դատարանը քաղաքական գործչի բանտարկության ժամկետը գրեթե 13 տարվանից կրճատեց մինչեւ 8 տարի եւ 10 ամիս: Պետության նախկին ղեկավարը ժխտում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս