
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։ Ողջունելով հյուրերին՝ Արման Սարգսյանը կարևորել է հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններն ու նշել, որ Հնդկաստանում հայկական մշակութային ժառանգությունը հարգվում և պահպանվում է հնդիկ ժողովրդի կողմից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Ոստիկանության պետի պաշտոնակատարը խոսեց նաև երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցության ու դրա ընդլայնման հեռանկարի մասին։ Կիշան Դան Դեվալը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նույնպես կարևորեց երկու բարեկամ ժողովուրդների սերտ հարաբերությունները։ Արտակարգ և լիազոր դեպսանը նշեց, որ համագործակցությունը կարող է ընդլայնվել նաև ոստիկանության ծառայողների համար տարբեր թեմաներով վերապատրաստումների ոլորտում։ Հանդիպմանը քննարկվեցին համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»,- նշված է հաղորդագրության մեջ։