 
                        Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում տարբեր երկրների ղեկավարներից
 
                                    Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից:
Հանրապետության նախագահին շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան, Կանադայի գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետը, Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդը, Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան, Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորուտ Պախորը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        