«Փաստերի ստուգման հարթակը»-ը պարզել է՝ Սամվել Կարապետյանի տեսաուղերձը ԱԲ-ով պատրաստված չէ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 11-ին իր տելեգրամյան ալիքում հարցում է հարապարակել, թե արդյո՞ք «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի տեսաուղերձը Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին իրակա՞ն է, թե՞ ստեղծված է արհեստական բանականության (ԱԲ/AI) միջոցով:
Լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանն անդրադառնալով Սիմոնյանի հարցմանը, հերքել էր, թե տեսաուղերձն ԱԲ-ով է պատրաստված: Նա նշել է, որ անձամբ է ներկա եղել դրա նհարահանմանը:
««Փաստերի ստուգման հարթակը» փորձել է մուլտիմեդիա բովանդակության մեջ ԱԲ հետքերի հայտնաբերման գործիքների միջոցով պարզել՝ արդյո՞ք Կարապետյանի տեսաուղերձը ԱԲ է, թե՞ ոչ։
Այսպես՝ Deepware գործիքը Կարապետյանի տեսանյութի որոշ հատվածներ կասկածելի է համարել։
Այս գործիքի կողմից օգտագործվող Avatarify և Saferbekov բաղկացուցիչները տեսանյութում կասկածելի տարրեր են գտել, սակայն տեսանյութի վերջնական վերլուծությունը ցույց է տալիս, որ տեսանյութը կեղծ կամ ԱԲ չէ։
FIP.am-ը Կարապետյանի տեսանյութում ԱԲ-ի մասնակցությունը փորձել է որոշել նաև InVid գործիքի միջոցով, որը ևս հուշում է, որ այն ԱԲ չէ։
Այսպիսով, ԱԲ գործիքները չեն հաստատում, որ Կարապետյանի տեսաուղերձն իրական չէ: Հետևաբար, նման պնդումները փաստահեն չեն»,-ասվում է լուրում:



