Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ոստիկանները թույլ չեն տալիս այցելել Կիրանց։ Արդեն երկրորդ օրն է՝ նա չի կարողանում գյուղ մտնել։
Դատական գործ, որտեղ չկա իրավաբանություն, բայց առկա է քաղաքական հանձնարարություն ու քաղաքական ուղղորդումներ:
Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-մարտ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը։
Կրեմլը վտանգավոր է համարում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնի հայտարարությունը ռուսական օբյեկտների վրա գրոհների համար բրիտանական զենք օգտագործելու Կիևի իրավունքի մասին:
«ՀայաՔվե» նախաձեռնությունը ՀՀ Տավուշի մարզում ոստիկանության զորքերի կողմից Կիրանց գյուղի «գրավման» մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել․ կան զոհ և վիրավորներ։
Լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է քաղաքացին տեղեկանում այն մասին, թե ինչպես են գործում պետական մարմինները, ինչ ծրագրեր են իրականացնում և ինչ թերություններ կան նրանց աշխատանքում: Այդ կերպ քաղաքացիներն ունենում են պետությանը վերահսկելու հնարավորություն:
Հայաստանի ժուռնալիստների միությունը Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում և խորին շնորհակալություն է հայտնում միջազգային հեղինակավոր իր գործընկերներին՝ «International Federation of Journalists» և «European Federation of Journalists» (IFJ, EFJ) կազմակերպություններին, ինչպես նաև՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Լրագրողների անվտանգության հարթակին»՝ սկզբունքայնության և հետևողականության համար:
Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական հաստատություններից Կոնվերս Բանկ տեղափոխելով ֆինանսական պարտավորությունները՝ տնտեսվարողները կկարողանան օգտվել ֆինանսավորման սահմանաչափի ավելացման հնարավորությունից:
Ես Աննա Հակոբյանի հետ չեմ հանդիպում. Աննա Վարդապետյան
Անհասցե հայտարարություններին ընթացք չենք տալիս. Գլխավոր դատախազը՝ «5-րդ շարասյան» վերաբերյալ գործ հարուցելու մասին
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պայթյունի հետևանքով Սիսիան համայնքի 14–ամյա անչափահաս բնակչի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Մեղադրյալ լինելն ինքնանպատակ չէ.Վարդապետյանը չասաց՝ինչու լրագրողին խփած Հակոբ Արշակյանը մեղադրյալ չէ
2024 թվականի մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է:
Վարդապետյանի պնդմամբ՝ թքելը հանցակազմ չի պարունակում, բայց ոչ ոք ոչ մեկի դեմքին թքել չի կարող
Լիտվայի Հանրապետությունն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման համատեքստում բազմիցս կիսվել է իր փորձով, որն ունի Ռուսաստանի Դաշնության հետ՝ Կալինինգրադի մարզի տարանցման սխեմայի շրջանակներում: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը՝ նկատելով, որ աշխարհագրական առումով Լիտվան և Հայաստանը նմանություններ ունեն։ Համեմատական անցկացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև […]
Այսօր՝ ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթյուն։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլետի հետ հեռախոսազրույցում Թբիլիսիում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին մեղադրել է 2020-2023 թվականներին հանրապետությունում հեղափոխական գործընթացներին աջակցելու մեջ։
Իսկ ի՞նչ բացատրություն ունե՞ք ՔՊ-ականների կոռուպցիոն գործարքների վերաբերյալ. հարց՝ Գլխավոր դատախազին
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, Առանձին համակցված բանակի հրամանատար Քերեմ Մուստաֆաևը պաշտոնական այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Եղնիկների» նախկին հրամանատար Կարեն Ջալավյանը՝ «Քյոխը», Հակակոռուպցիոն դատարանում այս պահին հարցաքննվում է։ Նա վկա է ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԲԴԽ մամուլի ծառայությունից։
Ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում. Սեփական տուն հասնելու համար մարդիկ ստիպված են 3 ոստիկանական անցակետ անցնել։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում տեսանյութ է տարածել ՍպոտնիկԱրմենիան։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում տարածելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի այսօրվա հայտարարությունը, թե՝ պատերազմում մեր գլխավոր պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտոր են արել որոշակի քաղաքներում, գրում է.
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անահիտ Մանասյանն է՛ն աստիճան հեռու է իր պաշտոնի հիմքում դրված արժեքաբանական, իմացաբանական ու գոյաբանական սիներգետիկ միտումների սուբյեկտիվ արտահայտիչը լինելու գործառույթային հարացույցից (սա հատուկ իր համար հասկանալի ձևով եմ գրել), այլ կերպ ասած՝ այդ անձն է՛ն աստիճան հեռու է ՄԻՊ-ի բարձր գաղափարից, որ իր անգործությունը քննադատող քաղաքացիներին… սպառնում է քրեական հետապնդմամբ։
Պառլամենտական փոքրամասնության իրավունքների սահմանափակումները կրում են շարունակական բնույթ։ Ապահովված չէ քաղաքական փոքրամասնության՝ Ազգային ժողովի ղեկավար մարմիններում համամասնորեն ներկայացված լինելու իրավունքը, խաթարված է զսպումների ու հակակշիռների մեխանիզմը, Հանրապետության նախագահը դադարել է կատարել իր սահմանադրական առաքելությունը՝ Սահմանադրության պահպանմանը հետևելը և ստանձնել է վարչապետի քաղաքական ծրագրերի սպասարկման հակասահմանադրական գործառույթի իրականացումը,
Թուրքիան մտադիր չէ իր S-400 համակարգերը փոխանցել որևէ երկրի, այդ թվում՝ Ուկրաինային: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը CNN Turk-ի հետ զրույցում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Չասով Յարի անկումը ժամանակի հարց է, «Economist»-ին տված հարցազրույցում խոստովանել է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին:
«Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի։ Լավ կառավարիչը պիտի խրախուսի աշխատանքային գործընթացներն ու օրինակ ծառայի բոլորին։ Նա պիտի միշտ սովորի ու զարգանա և զարգացնի իր աշխատակիցներին, քանի որ նրանք են ցանկացած ընկերության հիմնական ռեսուրսը։ Եվ երբ ձեր ընկերությունը հաջողության է հասնում, պետք է չմոռանալ և ծառայել երկրին ու հասարակությանը», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Այսօր՝ մայիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մարգարյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, Ազգային ժողովում Պետաիրավական հանձնաժողովի նիստում, երբ Գլխավոր դատախազը տարեկան հաշվետվությունն է ներկայացրել խիստ վրդովված ու զայրացած գնացել է դատախազություն ու հրահանգել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանին ազատման դիմում գրի. «Ասեք՝ ազատման դիմում գրի, հեռանա»,- ասել է նա: