Եղանակային գործոններով պայմանավորված՝ ապրիլի 14-ից 15-ը ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ավտոճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։
Վրաստանում հայտարարվել է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի՝ ավելի քան 2,3 միլիոն դոլար արժողությամբ վերակառուցման մրցույթ, հայտնել է BMG-ն։
Սերժ Սարգսյանի նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրած դիտարկումներն իրենց արձագանքը չուշացրին։ Վաղ առավոտից սկսվեց «հակադարձումների շտապերթը»՝ մեկը մյուսին հերթ չտալով։ Պետք չէ շնչակտուր վերաբերվել այդ ամենին։ Թուլացեք։
Այս կոնյակը ես նվիրելու եմ Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում ապրող այն հայերին, որոնք մեր երկրի և ժողովրդի համար նշանակալից քայլեր են անում, բարձր են պահում հայի պատիվը։
Լիբանանի «Հեզբոլլահ» միավորման մարտիկները կարող են ինտեգրվել լիբանանյան զինված ուժերին, բայց ոչ որպես առանձին միավոր։ Այս մասին ասել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը։
Արևմտյան հատուկ ծառայություններն ակտիվորեն օգտագործում են Ուկրաինայի հակամարտությունը Միութենական պետության սահմաններում իրավիճակը ապակայունացնելու համար։ Այս հարցը դարձել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինի և Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) նախագահ Իվան Տերտելի բանակցությունների առանցքային հարցերից մեկը, հայտնում է ԱՀԾ մամուլի բյուրոն։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չի բացառում, որ ֆուտբոլային մրցաշրջանի վերջում կարող է ավարտել կարիերան: Նա այդ մասին ասել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք «Ինտեր»-«Բավարիա» պատասխան հանդիպումից առաջ կայացած ասուլիսի ժամանակ։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին:
ՆԳՆ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1946 թվականին ծնված Սաթիկ Հակոբյանը։
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի դեմ բացված դատական գործով հաղթող է ճանաչվել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այցելել է Օդեսա, որտեղ խոստացել է շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այդ մասին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հայտնել է սոցցանցի X հարթակում։
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, դերասան Ռաֆայել Գևորգի Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ժամը 13:00-16:00-ը, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, վերջին հրաժեշտը` ապրիլի 18-ին՝ ժամը 13:00-14:00-ը, Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (հասցե՝ ք. Երևան, Ռ. Մելիքյան 2/10): Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Չինաստանի վարչապետ Լի Ցյանը արտահանողներին կոչ է արել միավորել և դիվերսիֆիկացնել շուկաները՝ արտաքին միջավայրի խորը փոփոխությունների պայմաններում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Արդյունքում, գոտկատեղի շրջանի որոշ օրգաններում ջրի ավելցուկի խլվլոցը` տեստոստերոնի բարձրացման հետևանքով եռացող արյան հետ շփոթած սիգմա երկկենցաղները ցավագին ծղրտոցներ են արձակում` իրենց գոյության անպատիվ միջավայրի մոտալուտ վախճանը կանխազգալով։ Նորից վերադառնալով գիտական գիտելիքների տրամաբանությանը, պետք է փաստեմ, որ պարտությունն առաքելություն համարող սիգմաները զրկվում են ոչ միայն կենսատարածքից, իրենց դեպքում «շաբաթը երեք անգամ մսով ճաշ» ունենալուց, այլ նաև սեփական սերունդներին դաստիարակելու հնարավորությունից։
Վրաստանի ազատազրկված երրորդ նախագահը, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության առաջնորդն է, նամակ է հրապարակել կուսակցության ներսում գործընթացներ վարելու նոր ուղիների անհրաժեշտության մասին։
Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է ՀԱՄԱՍ շարժման Շուջայյա գումարտակի հրամանատարին։ Գազայի հատվածի հյուսիսում 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր սա ՀԱՄԱՍ-ի հինգերորդ բարձրաստիճան հրամանատարի սպանությունն է։ Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը։
Սպիտակ տունը մտադիր է 50 տոկոսով կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը: Այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված ծառայողական փաստաթղթերը։
Աշխարհահռչակ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան պարզել է, որ Բելգրադում վերլուծել են իր կենսաբանական կոդը, որի էական մասը հայկական է եղել։ Այս մասին նա նշել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է այցելել Հայաստան։
Իշխանությանը խորհուրդ կտայի հիմարություններ դուրս չտա, ընդունի, որ ձախողել է. Չալաբյան
Թուրքիայում հեռարձակվող առաջին հայերեն-թուրքերեն հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ շուտով եթեր կհեռարձակվի «4 չարաճճիները» (4 afacan çocuk) սերիալը։ Իսկ դա կլինի Թուրքիայում հեռարձակվող առաջին հայկական սերիալը։
Հակամարտությունը չի ավարտվել, կարևոր է, որ արցախահայերը տեր կանգնեն իրենց իրավունքներին. Չալաբյան
Նշենք, որ Բահրուզ Սամադովը 2024 թվականի օգոստոսից կալանավորված է պետական դավաճանության մեղադրանքով։ Նա հայտնի է իր խաղաղասիրական կոչերով և արևմտյան տարբեր հարթակներում Ադրբեջանի ռազմական մեքենայի քննադատությամբ, կալանավորվել է հայերի օգտին լրտեսության մեղադրանքով։ Մեղքը հաստատվելու դեպքում 29-ամյա ակտիվիստին ցմահ ազատազրկում է սպառնում: Նա դիմել է Հայաստանի վարչապետին՝ խնդրելով հերքել, որ ինքը համագործակցել է Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունների հետ։
Ցեղասպանության 110-ամյակին մենք մոտենում ենք կորսված Արցախի, պետականության կորստի և ազգային ինքնությունից հրաժարվելու քաղաքականության բեռով։ Մենք կանգնած ենք ծայրահեղ մարտահրավերների առաջ, որոնք պահանջում է մի կողմից՝ պատմության ճիշտ գնահատում, մյուս կողմից՝ ապագայի ճիշտ պլանավորում։
Այսօր Փաշինյանը հաճախ է հպարտանում տնտեսական հաջողություններով, ներդրումների ներգրավմամբ ու ռուսական կապիտալի մուտքով։ Սակայն ուշագրավ է, որ նա երբեք չի նշում այդ հաջողությունների իրական հիմքը՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը։ Նա չի խոսում այն մասին, որ այս ամենը հնարավոր դարձավ շնորհիվ Սերժ Սարգսյանի տարիների ռազմավարական որոշման՝ Հայաստանն ինտեգրել ԵԱՏՄ տնտեսական և անվտանգության համակարգին։
Նախագահ Թրամփի և նրա վարչակազմի դիրքորոշումից բացի, հարկ է նշել Եվրամիության և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վերջին նախաձեռնությունները: Մարտի 3-ին ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը կոչ արեց անհապաղ ազատ արձակել հայ գերիներին Ադրբեջանում, իսկ մարտի 12-ին Եվրամիությունը ներկայացրեց բանաձևի համատեղ առաջարկ՝ դատապարտելով հայ պատանդների դեմ ցուցադրական դատավարությունները:
Պարտավորվում ենք համառորեն շարունակել մեր պայքարը, ընկնելը մեղք է, հոգնելը՝ ամոթ. Աննա Մկրտչյանն ընթերցեց ՀՀԿ խորհրդի ուղերձը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին ներկա կլինեն պետությունների և կառավարությունների ավելի քան 20 ղեկավարներ։