Իրանից ևս 312 ձկնորս է տարհանվել Հնդկաստան. Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել ՀՀ–ին

Իրանից Հայաստանի տարածքով ևս 312 հնդիկ ձկնորս է տարհանվել Հնդկաստան։ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարն այդ մասին գրառում է արել X–ում և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանն ու ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանին։

Ապրիլի 4-ին Ջայշանկարը նույն սոցցանցում գրել էր, որ Իրանից Հայաստանի տարածքով ձկնորսներ են տարհանվել։

«Եվս 312 հնդիկ ձկնորսներ Իրանից Հայաստանի տարածքով անվտանգ տարհանվել են Հնդկաստան։ Դա հնարավոր դարձնելու համար շնորհակալ եմ Հայաստանի կառավարությանը և իմ ընկերոջը՝ Արարատ Միրզոյանին»,- ասված է Ջայշանկարի այսօրվա գրառման մեջ։

Միրզոյանը պատասխանել է նրան։

«Իմ սիրելի ընկեր, Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամությունը միշտ էլ ամուր է եղել, այդ թվում` ճգնաժամի ժամանակ, և ես վստահ եմ, որ մենք դեռ ականատես կլինենք այս գործընկերության բազմաթիվ դրսևորումների»,– գրել է ՀՀ արտգործնախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930