Թուրք ստենդ-ափ շոուի կատակերգու Դենիզ Գյոքթաշի դեմ մեղադրական եզրակացություն է հրապարակվել։
Sukhoi Superjet 100 (SSJ 100) օդանավերը կարող են աստիճանաբար դուրս մղվել ռուսաստանյան ավիաընկերությունների պարկից, եթե պետությունը չֆինանսավորի դրանց օտարերկրյա շարժիչների փոխարինումը ռուսականով: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Աէրոֆլոտ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Ալեքսանդրովսկին Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ:
Հրազեն ապօրինի պահելու և կրելու վերաբերյալ տեղեկությունը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իրացրին օգոստոսի 31-ին։ Ժամը 16․30-ին մայրաքաղաքի ռեստորանային համալիրներից մեկում նրանք ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին տեղափոխեցին Նոր Նորքի բնակիչ 38-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կարճացված զույգ փողերով ողորկափող հրացան՝ երկու փամփուշտով։
ԱՄԵՆ ԻՆՉ՝ ՏԻԳՐԱՆԱՇԵՆԻ ՄԱՍԻՆ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
2026 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ գերեզմանատանը սահմանվել է 1-ին կարգի պահպանության կարգավիճակ, իսկ դրա տարածքում գտնվող Սուրբ Նշան մատուռը նույնպես ներառվել է պահպանության շրջանակում։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը զգուշացրել է, որ առաջադեմ արհեստական բանականությունը կարող է «գոյաբանական վտանգ ներկայացնել մարդկության համար»՝ կոչ անելով անհապաղ գործողություններ ձեռնարկել տեխնոլոգիան ավելի անվտանգ դարձնելու համար․ հայտնում է Euronews-ը։
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն անդրադարձել է 2027-2029 թվականի միջնաժամկետ ծրագրերին։ Նա խոսել է գնաճի մասին ու հավելել, որ այն կրկին կսկսի նվազել 2026-ի չորրորդ եռամսյակում և տարեվերջին կնվազի մինչև 28.4%։
Հայաստանն ավելի վստահ է խոսում նոր տեխնոլոգիական դարաշրջանի մասին։ Արհեստական բանականությունը, բարձր արտադրողականությամբ հաշվարկները, տվյալների կենտրոնները, հազարավոր ժամանակակից GPU-ները և ներդրումները նոր թվային ենթակառուցվածքներում պետք է երկիրը դարձնեն տարածաշրջանի առաջատար տեխնոլոգիական հաբերից մեկը:
Սեպտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է ադրբեջանա-թուրքական համատեղ արտադրական ձենարկություն և տեղում ծանոթացել «SALVO» և «KAYRA» ռազմածովային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ներքին արտադրության մեկնարկին, փոխանցում է Ermenihaber.am։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Թևանյանի և իմ դեմ շինծու գործով առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ կալանքիս ժամկետը լրանալու նախորդ օրը, ինչը նշանակում է, որ միտումնավոր այնպես ձգձգեցին գործընթացները, որ երկամսյա կալանքի մինչև վերջին օրը հնարավորություն չունենամ թեկուզ մեկ օր շուտ ազատության մեջ լինել։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև արձանագրություն՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ։
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի երիտասարդ հարձակվող Արամե Մինասյանը հաջողությամբ անցել է փորձաշրջանը իսպանական «Ռեալ Մուրսիա» ակումբում և այսուհետ հանդես է գալու իսպանական թիմի համակարգում։ Այս մասին գրում է armsport.am-ը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ երկիրը բախվել է «կուսակցական համակարգում տեկտոնական տեղաշարժի» Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանական ընտրություններում ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հաղթանակից հետո, և որ երկրի իշխանություններն այլևս չեն կարող հետևել գոյություն ունեցող օրակարգին։
Երևանի ավագանու սեպտեմբերի 8-ի նիստի օրակարագում են մի շարք փողոցներ անվանակոչելու, անվանափոխելու վերաբերյալ հարցեր։
Ռուսաստանը հետ է կանչում Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության գործունեության համաձայնությունը, Ռիա Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։
ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 7-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.15 դրամով և կազմել 363.7 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.11 դրամով և կազմել 422.76 դրամ:
Վերջին ամիսների 3 աղմկոտ ձերբակալությունները և դրանց ուղեկցող հաղորդագրություններն ընդհանուր տրամաբանություն ունեն։ Գիտե՞ք՝ ինչն է դրանց միավորում։ Յուրաքանչյուրի ամենահնչեղ մասը՝ հենց այն, ինչը դարձավ վերնագիր, հետո հորինվածք դուրս եկավ։ Եվ յուրաքանչյուր դեպքում այդ հորինվածքը լուռ թաղեցին հենց հեղինակները՝ առանց հերքման, բացատրության կամ ներողության։ Որովհետև դրանք սխալներ չէին, որոնք պետք էր ուղղել։ Սա մեկ տեխնոլոգիա էր։ Հիմա հերթով։
Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան բացել են երթևեկությունը երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամրջով: Արարողությանը տեսակապի միջոցով մասնակցել են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Հյուսիսային Կորեայի կառավարության ղեկավար Պակ Տհե Սոնը:
Վաղը մեկնարկում է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի քրեական գործիով դատավարությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 7-ին հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի հետ։
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Եվրամիության լիակատար համերաշխությունը Դանիայի Թագավորությանը և Գրենլանդիայի ժողովրդին։
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հանրակացարանի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ հայտնում է Euronews-ը։
«Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն սեպտեմբերի 4-ին՝ «Նապոլիի» դեմ Սերիա Ա-ի 3-րդ տուրի հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել էր նաև Հենրիխ Մխիթարյանին։
«Ամեն անգամ, երբ մենք ինչ-որ մեկի հետ պայմանավորվում ենք, դա տեղի է ունենում պրագմատիզմի հիման վրա։ Առանց շահերի հավասարակշռության մենք որևէ համաձայնության չենք գնում»,- ասել է Լավրովը։
Սեպետմբերի 7-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կկայանա կառավարության նիստ։ Օրակարգային հարցերի թվում կլինեն «Ահաբեկչությունից զերծ Թուրքիա» ծրագիրը, ռուս-ուկրաինական հակամարտությունը, ԱՄՆ-Իրան պատերազմը և իրավիճակը Հորմուզի նեղուցում։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Արթո՛ւր Մկրտչյան, զգո՛ւյշ եղեք, ես անհանգիստ եմ Ձեզ համար, Դուք շատ բան գիտեք. Նինա Կարապետյանց
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր խոսնակը դեռևս վաղ է համարում նշել կոնկրետ ժամկետ, թե երբ Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ճանապարհորդել Եվրոպական Միության երկրներ։
Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է գործընկերությունը բալթյան բոլոր երկրների հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։
Ուկրաինական հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը կհայտարարվեն առաջիկա շաբաթներին, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։
Սեպտեմբերի 7-ին նշվում է Մաքուր օդի և կապույտ երկնքի միջազգային օրը։ Այս ամսաթիվը պատահական չէ։ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշեց սեպտեմբերի 7-ը հռչակել Մաքուր օդի և կապույտ երկնքի միջազգային օր՝ այն նշելով 2020 թվականից։