Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կից մեքենաշինական և քիմիական արդյունաբերության կորպորացիան Եգիպտոսի Էլ Ալամեյն քաղաքում մասնակցում է միջազգային ավիացիոն ցուցահանդեսին։ Թուրքիան ներկայացնում է իր արտադրած հակաօդային պաշտպանության համակարգերը և զենքի-զինամթերքը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Բիշքեկում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը չավարտեց հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը, բայց առաջին անգամ դրան հաղորդեց ավելի հստակ ձև։ Մինչ այդ կողմերը փոխանակվում էին առանձին պահանջներով, իսկ այժմ այդ բոլոր հարցերը միավորվել են երկկողմ հարաբերությունների հիմքերի վերաբերյալ ընդհանուր խնդրի շուրջ։
Նա նաև նշել է, որ սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ու աշխատանքներ են տարվում նաև առկա ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանից։
Եվրոպական հանձնաժողովը վաղաժամ է համարել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար կոնկրետ ժամկետ սահմանելը։
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 9-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 363.58 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.62 դրամով և կազմել 422.88 դրամ:
Հայաստանի ազգային գրադարանի առաջին հարկում նոր ընթերցասրահ է բացվել՝ նախատեսված սահմանափակ կարողություններ ունեցող ընթերցողների համար։
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջին պետական հաղթանակից հետո կուսակցական ճգնաժամի ֆոնին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց Ուկրաինային շարունակական աջակցության մասին՝ չնայած Կիևի հետագա աջակցության դեմ հանդես եկող աջակողմյան ուժերի ամրապնդմանը։
Բյուրեղավանի ջրամատակարարման համակարգից վերցված ջրի նմուշներում որևէ շեղում չի արձանագրվել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող (Շիրակի մարզ, Ամասիա) կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթի՝ «Կաթ պարունակող կաթնային յուղի փոխարինիչով մթերք պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով» արտադրատեսակի, արտադրության կասեցումը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռևս որոշված չեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։
Առաջարկվում է Լոռու մարզում Վանաձոր և Փամբակ համայնքների միավորմամբ ձևավորել նոր՝ Վանաձոր խոշորացված համայնք՝ 22 բնակավայրով, իսկ Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքների միավորման արդյունքում նոր՝ Արարատ խոշորացված համայնք՝ 32 բնակավայրով։
Իրանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է իրանական լցանավերին ԱՄՆ-ի հարվածները՝ նշելով, որ երկրի զինված ուժերն իրագործել են ինքնապաշտպանության իրենց իրավունքը՝ հարվածելով ամերիկյան ռազմակայաններին և նավերին։
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում տեղի ունեցավ գործարար համաժողով՝ «Ներդրումային հնարավորությունները Հայաստանում» խորագրով, որին մասնակցեցին Հայաստանի և Լեհաստանի պետական ու գործարար շրջանակների ներկայացուցիչները։
Ամերիկյան Anthropic ընկերությունը (որը Claude գործիքի ստեղծողն է) և նրա ղեկավարությունը բազմիցս պաշտոնապես հայտարարել են, որ արհեստական բանականության (ԱԲ) անվերահսկելի զարգացումը պարունակում է մարդկության ոչնչացման կամ գլոբալ էկզիստենցիալ աղետի իրական ռիսկեր:
Ճապոնիայի Այչի պրեֆեկտուրայում արդեն երկրորդ օրն է՝ ուժեղ անձրևներ են տեղում: Նագոյայում մեկ ժամում գրանցվել է ռեկորդային՝ 104,5 մմ տեղում:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կրկնակի ստուգում է իրականացվել «Առողջարան «Ռիպա»» ՍՊ ընկերությանը պատկանող «Ռիպա» հյուրանոցի խոհանոցում (Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Կեչառեցու փողոց, 2-րդ հողատարածք) և արձանագրվել, որ վերացվել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր աթոռում սուրբ և անմահ պատարագ կմատուցի Խաչվերացի տոնի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի թեմի պաշտոնական էջից:
Այսօր ձերբակալվել է Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ուրիշի հագով համայնք մի՛ կարեք. քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ դուք նորից Վանաձորը տանում եք խոշորացման. Մամիկոն Ասլանյանը՝ ՔՊ-ին
Մեծ Բրիտանիայի օդային երթևեկության կառավարման համակարգում տեղի ունեցած խափանման պատճառով երկու օրում չեղարկվել է ավելի քան 1900 չվերթ։ Այս մասին, վկայակոչելով ավիացիոն վերլուծություններ իրականացնող Cirium ընկերության տվյալները, հայտնում է The Guardian-ը։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պնդումները, թե իրանական ուժերը հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում գործող ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչ նավի, իրականությանը չեն համապատասխանում։
Եթե մի օր Փաշինյանն ասի՝ Հայաստանը պիտի կործանվի, որ Ադրբեջանը ապրի, Մարիա Կարապետյանը դա կհիմնավորի. Քրիստինե Վարդանյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այսօր՝ սեպտեմբերի 9–ին, e-draft.am հարթակում հանրային քննարկման է դրվել ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Այն կքննարկվի մինչև սեպտեմբերի 24-ը:
Հենց հասանք այնտեղ, որտեղ մենք մեր հողերը պետք է ստանայինք, սահմանազատումը կանգնեց. Տիգրան Աբրահամյան
Խնդիր է դրված որ Ղալումյանը պետք է լինի այս հանձնաժողովում, գնալով իջեցնում են պաշտոնը
Բա որ ադրբեջանական էին, ապօրինի տարածքների վրա՞ էիք մարզպետ. Էդգար Ղազարյանը՝ Վահե Ղալումյանին
Վրաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ լարվածության սրմամբ, քանի որ նման սցենարը չի ծառայում երկրի ազգային շահերին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Շահերի բախում չե՞ք տեսնում. Ղալումյանի արյունակից եղբայրը Տավուշի մարզպետն է. Էդգար Ղազարյան