Ռուբեն Վարդազարյանին «սրախողխող» անելու երկրորդ սերիան է սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղի է ունենալու վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած 2 թեկնածուները:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն անցած շաբաթ դեմարշ արեց Վարդազարյանի նկատմամբ եւ չընտրեց վճռաբեկ դատարանի դատավոր: «Իմ քայլը», ըստ Մակունցի, դրանով իր դիրքորոշումն էր արտահայտում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ, որը վճռաբեկի քաղաքացիական եւ վարչական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:

Թեկնածուներից Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ էր հայտնել»:

Տեսանյութեր

Լրահոս