Բաժիններ՝

Մասիսի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Մարտի 18-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները։

Քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Արարատի մարզի Ազատաշեն գյուղից, «ՎԱԶ-2107» մակնիշի իր մեքենայով հանդերձ, ոստիկանության Մասիսի բաժին բերման ենթարկեցին Սարդարապատ գյուղի 54-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յուրհատուկ հոտով, չորացված, մանրացված կանեփանման զանգված։
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար:

Նշանակվել է փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս