Հանցագործությունների և իրավախախտումների նախականխման, կանխման ու բացահայտման նպատակով ապրիլի 1-ից 29-ը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները Կոտայքի մարզում կազմակերպել և իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, որոնց ներգրավված էին նաև ՊՊԳՎ և ՃՈ Կոտայքի մարզը սպասարկող ստորաբաժանումների ծառայողները։
Ֆրանսիան մտահոգված է Ադրբեջանի կողմից Բաքվում ռազմական ավարի «պուրակի» բացմամբ, որտեղ ներկայացված են պատերազմի ընթացքում, որպես ավար վերցված հայկական զինտեխնիկան և իբր հայ զինվորների պատկերող մոմե արձանները
Հնդկաստանում բժիշկներն անցած 24 ժամում հայտաբերել են կորոնավիրուսով ախտահարման 412 262 նոր դեպք, համաճարակի ամբողջ ժամանակամիջոցում վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 21 077 410-ի:
Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դժգոհություն է առաջացրել պաշտոնական Անկարայում:
Մայիսի 7-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Արևիկ համայնքում անցկացնելու է «Պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն։ Գործարկվելու է համայնքի շչակը:
Սապորոյում ավարտվել են օլիմպիական մարաթոնյան վազքի ստուգողական մրցումները:
Ամրամ Մակինյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի՝ արդարադատությանը միջամտելու հարցով ԱԱԾ-ում քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը:
Եւ քանի որ հայաստանյան օրենսդրությունը գերությունից վերադարձած զինծառայողների համար որեւէ արտոնություն չի սահմանում, արդեն իսկ պատրաստել եմ օրենքի նախագիծ, որը ենթադրում է, որ գերությունից վերադարձած զինծառայողները պարտադիր օգտվում են տարկետման իրավունքից, իսկ առողջական լուրջ խնդիրներ ունեցողները, մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունից հետո, ազատվում են զինվորական ծառայությունց։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հավաստել է, որ թագավորության ռազմածովային ուժերի պահականավերը, որոնք մայիսի 5-ին ուղարկվել էին Ջերսի կղզու մոտ՝ Լոնդոնի եւ Փարիզի հարաբերություններում լարվածության աճի ֆոնին, կմնան Լա Մանշում:
Անմեղսունակ նիկոլին դուր գալու խնդիր ունեցող անհայրենիք, անսրբություն մեկին պատասխանելու խնդիր չկա, ուղղակի պիտի չզլանալ ու ամեն անգամ հիշացնել, որ նսեմացված ու արժանապատվություն չունեցող բոլոր ոչնչությունների վերջը խիստ միանման է։
Առաջիկա ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես կգանք դաշինքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Այսօր մասնագիտական տհասությամբ եւ մարդկային բարոյազրկությամբ հայտնի ԱԽ քարտուղարը, շարունակելով ծառայել որպես Նիկոլի քաղաքական արտաթորանքը ըմբոշխնող սանիտար, հերթական անգամ կեղծ պնդումներ է արել, այս անգամ ԱԹՍ-ների մասին։
Մայիսի 6-ին, ժամը 14:27-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Սերգեյ Լավրովն Արա Այվազյանի հետ հեռացավ Կառավարության շենքից
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Վերածնվող Հայաստան» կուսակցության և Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական դաշինքը:
Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում, քանի որ չկան ուղեկցողներ։ Տեղեկացրել է ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Մայիսի 6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լավրովը ժամանում է ՀՀ կառավարություն:
Մայիսի 6-ին Հունաստանում բողոքի ակցիաներ և գործադուլներ են անցկացվում աշխատանքային օրենսդրության մեջ մտցված փոփոխությունների դեմ: Այդ մասին հաղորդել են եվրոպական ԶԼՄ-ները։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «Ապահով դպրոց» ծրագրի «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:
Առնվազն հինգ ոստիկան է զոհվել Աֆղանստանի արևելքի Լոհարի նահանգում արգելադետքի վրա հարձակման հետևանքով: Այդ մասին հաղորդել է տեղական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի մի աղբյուրի։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի տուն, հանդիպել նրա այրու՝ Հասմիկ Սահակյանի, որդու՝ Հայկ Տեր-Թադևոսյանի և ընտանիքի մյուս անդամների հետ:
Հովիկ Աղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Եվրամիության 27 երկրների պաշտպանության նախարարները մայիսի 6-ի նիստում կքննարկեն ռազմական շարժունակության բարելավման նախագծին Միության կազմի մեջ չմտնող երեկրների անդամակցման հարցը
Անհերքելի փաստ է, որ գործող կառավարությունը չունի բավարար կարողություն ձևավորելու բարենպաստ ներդրումային միջավայր կամ որդեգրելու ներդրումային քաղաքականություն, որը հնարավորություն կընձեռներ ներգրավելու օտարերկրյա ներդրումներ, ի թիվս այլոց, երկրի հետպատերազմյան տնտեսությունը զարգ տալու նպատակով։ Ավելին, սկսած 2018 թվականից կառավարության գործողությունների (կամ անգործության) արդյունքում որոշ խոշոր օտարերկրյա ներդրողներ ընդհանրապես հրաժարվեցին իրենց ծրագրերից, իսկ ոմանք էլ ներկայացրեցին միջազգային հայցեր ընդդեմ Հայաստանի։
Ղրղզստանում անշարժ գույքի ավելի քան 200 օբյեկտ է ավերվել Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության ընթացքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը մայիսի 6-ին հաղորդել են Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մամուլի ծառայությունում։
ՄԻՊ-ը հաճախ թիրախավորվում է ադրբեջանցիների կողմից. Վլադիմիր Վարդանյան։
«Գործարարների հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ տա, բայց նոր անուններ լինելու են»: