Խոշոր ու ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. փրկարարները ուղևորի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Մայիսի 6-ին, ժամը 14:27-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը և «Gazele» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը տեղում մահացել է:

Փրկարարները փակել են «Gazele» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ուղևորի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31