«Ողբամ զձեզ, Հայոց եւ Ուռուսաց աշխարհք, ողբամ զձեզ, հանուրց հիւսիսականաց վեհագոյն, զի բարձաւ թագաւոր եւ քահանայ, խորհրդական եւ ուսուցող, վրդովեցաւ խաղաղութիւն, արմատացաւ անկարգութիւն, դրդուեցաւ ուղղափառութիւն, կայկայեցաւ տգիտութեամբ չարափառութիւն»։
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հունվարի 23-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի և այլ պաշտոնատար անձանց հետ՝ Արցախից և Հայաստանից:
Հանրապետության տարածքում՝ հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
ՀՀ-ից եռօրյա այցով Արցախ մեկնած բժիշկների խումբն ունի իր ներուժը բարձր արդյունավետությամբ ներդնելու պատրաստակամություն:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունվարի 23-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ:
Արցախ աշխատանքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ:
«Բարսելոնայի» բողոքարկումը հարձակվող Լիոնել Մեսսիի երկու խաղով որակազրկման դեմ մերժվել է, հաղորդում է As-ը:
Եվրախորհրդարանում «Մարդու իրավունքները Թուրքիայում, Դեմիրթաշի և այլ քաղբանտարկյալների վիճակը» խորագրով հատուկ նիստ է կազմակերպվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մարտական գործողությունների վայրերում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 5 զոհված զինծառայողի աճյուն:
««Հայաստանը ես եմ»,- շատ շուտով կասի քաջ հայտնի տիկին Մակունցը, որին հատուկ արժանիքների համար, Նիկոլ Փաշինյանը որոշել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակել: Ինչպես այժմ է ընդունված ասել. «Մեզ թվում էր՝ հասանք հատակին, բայց հանկարծ ներքևից թակեցին»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, թե կորոնավիրուսի նոր՝ բրիտանական տարբերակը 30% -ով ավելի մահացու է: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Մարտունու շրջանի Սպիտակաշեն և Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում հունվարի 23-ին նախատեսվում է չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԻ պետական ծառայությունը:
Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 131 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 23-ին ընդունել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Գյումրիում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել է Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայող: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին` այս մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Հունվարի 22-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 121-րդ կմ-ին «Հունդայի Սանտա ՖԵ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը. վարորդը՝ 42 ամյա Հրաչյա Դանիելյանը, մահացել է:
Թուրքական Lapis Havacılık ռազմարդյունաբերական ընկերությունը Անկարայում բացել է անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրության (ԱԹՍ) գործարան։ Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ «Lapis Havacılık»-ը ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվում է 2015-ից ի վեր։ Ընկերությունը զբաղվում է նաև ԱԹՍ-ների մոդիֆիկացմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում են հանդիպել հաջորդ ամիս: Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, այս մասին հայտնել է Կանադայի վարչապետի աշխատակազմը :
Ռուսաստանի Հեռավոր Արևելքում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է օրենքի խախտման համար: Խաբարովսկի քաղաքապետարանը հայտնել է, որ հրապարակում մոտ 250 մարդ է հավաքվել:
Թուրքիայի արտգործնախար Մևլութ Չավուշօղլուն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո գրառում է արել Twitter-ում։
Սենատորի հարցին, թե արդյոք պաշտոնապես կճանաչե՞ն Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները՝ որպես ցեղասպանություն՝ Բլինկենը պատասխանել է. «Որպես նախագահի թեկնածու ՝ նախագահ Բայդենը Հիշատակի օրվա իր հայտարարության մեջ խոստացավ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Մեր վարչակազմը պարտավորվելու է գերակայություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն չկրկնվի»:
Գազայի հյուսիսում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով տուժել է 30 մարդ: Ինչպես տեղեկացնում է The Jerusalem post-ը, երկու քաղաքացի գտնվում է ծանր վիճակում:
Հարկ վճարողները մինչև ապրիլի 20-ը 2020 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի հաշվետվությունը ներկայացնելիս առաջին անգամ նոր` ավելի ցածր դրույքաչափ են կիրառելու: Շահութահարկի նախկին` 20%-ի փոխարեն արդեն գործում է 18% դրույքաչափը, ինչը հնարավորություն կտա բիզնեսին, ազատ ֆինանսներ ունենալով, տնօրինել` ընկերության առաջնահերթություններից ելնելով:
Շիրակի մարզի Աշոցք գյուղում հունվարի 23-ի լուսադեմին գրանցվել է մինչև -35 աստիճան ցուրտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Անկախություն ձեռք բերելուց երեսուն տարի անց մենք ստիպված ենք ամեն ինչ սկսել գրեթե զրոյից՝ կառուցել անվտանգային նոր համակարգ, արդյունավետ համագործակցության բանաձևեր գտնել մեր հիմնական և բնական դաշնակից ՌԴ-ի հետ, վստահելի և գործընկերային հարաբերություններ ստեղծել հարևանների ու արտաքին աշխարհի հետ, Արցախի հարցում հայանպաստ լուծման նոր ուղիներ գտնել և այլն: Միայն այսքանը բավարար է՝ գիտակցելու համար ազգային ճգնաժամի խորությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նկատենք, որ 2008 թվականի Օսիայի իրադարձությունների նախադրյալները դրվել էին դեռեւս 2004 թվականին, երբ ՌԴ միջնորդությամբ փաստացի անկախ Աջարիայի Հանրապետությունը հանձնվեց Սաակաշվիլիի նոր իշխանությանը: Սակայն Աջարիայից Աբաշիձեի հեռացումը ունեցավ մեկ այլ հետեւանք, որը անտեսվեց եւ որի դրսեւորումներն այսօր ավելի են իրենց զգացնել տալիս հատկապես Հայաստանի եւ հայաբնակ Ջավախքի համար:
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը դեպրեսիայի մեջ էր, և ոմանք կանխատեսում էին, որ նա խմբակցությունը լքողների ցուցակում է, և Սոֆյայից հետո հաջորդն ինքն է լինելու, բայց շատ արագ մարեցին այդ խոսակցությունները, մանավանդ՝ Բոշյանի կինն էլ աշխատանք ստացավ: Արման Բոշյանը երեկ մեզ հետ զրույցում կրկին հերքեց, որ նման մտադրություն է ունեցել: «Լուրերը անհիմն էին, տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, ես շարունակում եմ իմ գործունեությունն Ազգային ժողովում՝ «Իմ քայլը» ֆրակցիայի կազմում»,- ասաց նա:
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 72 զինծառայողի անուն։ Նշենք, ըստ Արցախի ՊԲ-ի հրապարակած պաշտոնական տվյալների, հայկական կողմի զոհերի թիվը հասավ 1942-ի: Կամավորական Հովհաննիսյան Արթուր Գեորգի, ծնվ. 1967թ. Պահեստազորային Քոլանջյան Արտյոմ Սարգսի, ծնվ. 1993թ. Գրիգորյան Մերուժան Հարությունի, ծնվ. 1996թ. Պահեստազորային Աբրահամյան Համլետ Վլադիկի, ծնվ. 1979թ. Մադաթյան Ռազմիկ Ալեքսանի, ծնվ. […]
«ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին Շուշիի հետ կապված հայտարարությանը, ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև իրենց առաջիկա պլաններին: Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունն անգամ իր ներսում կոնսենսուս չունի, ու դա երևում է իրենց առաջադրած ՀՀ վարչապետի թեկնածուից: