«Սա դիվանագիտական ձևակերպում չի, լղոզված անողնաշար հայտարարություն է»․ Սուրեն Սարգսյանը՝ ԱԳՆ արձագանքի մասին
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԱԳՆ պաշտոնական արձագանքը՝ գրելով․ ««Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից:
ՀՀ ԱԳ նախարարությունը հուսով է, որ ադրբեջանական կողմը կանսա այդ կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման:
Հայաստանի Հանրապետությունը վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, ինչի մասին տեղեկացրել է նաև իր գործընկերներին տարբեր հարթակներում»։
1. Ամերիկյան կողմի չոր ու հստակ ձևակերպմանը չոր ու հստակ չեն պատասախանել:
2. Սա դիվանագիտական ձևակերպում չի, լղոզված անողնաշար հայտարարություն է:
3. Տարածքային ամբողջականությունը չեն կարողացել պաշտպանել ո՛չ բանակով, ո՛չ դիվանագիտությամբ:
4. Ոչ ոքին կոչ չի արվում հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը»: