![](/banners/BeFunky-design.jpg)
Սյունիքի հետ կապված առեղծվածները շատ են, ինչպե՞ս դիմեցին ՀԱՊԿ, հաջորդ օրը պարզվեց՝ չեն դիմել, եթե իրավիճակը ճգնաժամային է, ինչու՞ եք հաջորդ օրը թղթերը սարքել. Արմեն Աշոտյան
![](https://168.am/wp-content/uploads/2021/03/armen-Ashotyan-3.jpg)
Սյունիքի հետ կապված առեղծվածները շատ են, ինչպե՞ս դիմեցին ՀԱՊԿ, հաջորդ օրը պարզվեց՝ չեն դիմել ՀԱՊԿ, եթե իրավիճակը ճգնաժամային է, ինչու՞ եք հաջորդ օրը թղթերը սարքել: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Հայաստանի Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին:
«Եթե իրավիճակը լարված է, ապա ինչու՞ գիշերը չեք աշխատել և թղթերը ժամանակին տվել, ի՞նչ է նշանակում ՌԴ-ից օգնություն չենք խնդրել, հետո ասում են՝ խնդրել ենք: Ադրբեջանցիները համարում են, որ Մեղրին արդեն իրենց քիչ է, քանի որ այս տականքը, ինչ ուզում են, տալիս է»,- ասաց Աշոտյանը:
Նշենք՝ այսօր տեղի է ունենում «Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման մասին հուշագրի ստորագրման արարողությունը, որը կազմում են «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունները: ՀՀԿ փոխնախագահը անդրադարձավ արտահերթ ընտրություններին և նշեց՝ ՀՀԿ-ն առաջինն էր կուսակցություններից, որը զարգացումների առնչությամբ պաշտոնական տեսակետ հայտնեց՝ նշելով, որ այս ընտրությունները չպետք է լինեն, մեզ պարտադրվել է այս լուծումը:
«Մեր ներքաղաքական օրակարգը չէր հուշում այսպիսի լուծում, և ՀՀԿ-ն մինչև վերջ դեմ էր, և մեր որոշմամբ՝ ընտրություններին մասնակցելու, մենք փաստել ենք, որ, ցավոք սրտի, հետևել ենք քաղաքական դաշտի այն զարգացումներին, որոնք չկարողացանք կանխել, և մենք ամեն կերպ փորձում էինք կանխել այս ընտրությունները, քանի որ դեռ այն ժամանակ պարզ էր, որ Հայաստանն ի վիճակի չէ գնալ ընտրությունների, քանզի բազմաթիվ մարտահրավերներ ունի, այդ թվում՝ անվտանգային»,- նշեց նա:
Աշոտյանը նշեց՝ չի կարելը արտահերթ ընտրությունների գնալ կապիտուլյանտ իշխանությունների ղեկավարման ներքո, որոնք խորացնում են երկրում առկա ճգնաժամը, նաև ընդգծեց՝ չի բացառում արտահերթ ընտրությունների չեղարկումը:
«Մեր բոլոր կանխատեսումները ավաղ իրականություն են դառնում և ստացվել է այնպես, որ, ցավոք սրտի, հասարակությունը համոզվում է մեր խոսքերի ճշմարտացիության մեջ և միայն, երբ չոռը գալիս չոքում է մեր դռանը: Ես չեմ բացառում, որ ընտրությունները կարող են չեղարկվել, քանի որ սա կեղծ օրակարգ էր, որը պարտադրվել է»,- ասաց Արմեն Աշոտյանը: