Փաստաթղթերից պարզ է դառնում, որ պատերազմի ընթացքում՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պետբյուջեից, Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ, կանխիկացվել է շուրջ 5մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ կանխիկացումը կատարվել է հայտնի «Շիշ բռնողի» եղբոր, Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի միջոցով։
Նոր ավարտել ենք ՀՔԾ-ում հերթական անհեթեթության վերաբերյալ արհեստական հարցաշարով կազմված հարցաքննությունը։
Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ 43-ամյա մի տղամարդ, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Թալին քաղաքի բնակիչ մի կնոջ խոստացել է գումար տալ՝ ԱԺ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար։
Ընտրական օրվա առաջին կեսին իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին թե ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Քոչարյանն ու Փաշինյանը քվեարկությանը մասնակցեցին կանանց, Փաշինյանի դեպքում՝ նաև երեխաների ուղեկցությամբ:
Վերջին վճռական ժամն է։ Ովքեր դեռ ժամանակ չեն գտել, ալարել են, շոգից խուսափել են կամ պարզապես չեն կարևորել ընտրությունները, խնդրանքս է՝ պարզապես գնացեք ընտրատեղամասեր և ընտրություն կատարեք։
Ահազանգել են, որ 4/03 ընտրատեղամասում հիվանդանոց տարված շրջիկ քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկների փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները, որոնց թվում է նաև «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկը, ինչի արդյունքում ընտրողները զրկվել են 1-8 համարների օգտին քվեարկելու հնարավորությունից։ «Պատիվ ունեմ» դաշինք
Կեսօրին սա նկատել են միջազգային դիտորդներն ու տեղեկացրել հանձնաժողովի անդամներին։ Վերջիններս էլ այդ մասին ժամը 15:00-ի սահմաններում տեղեկացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղից հորդորել են ոչ մի դեպքում չբացել քվեատուփն ու չկապարակնքել, քանի որ թեև այն կապարակնքված չէ, սակայն՝ ամրացված է կպչուն ժապավենով։
Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ արգելանքից ազատ արձակեց իմ պաշտպանյալներ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներ Կարեն Կարապետյանին և Հայկ Մարտիրոսյանին, ովքեր երեկ ապօրինի ձերբակալվել էին Եղեգնաձոր քաղաքում։
«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․
Ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել ու բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հրացանը վերցվել է։
Փաշինյանի, Խաչատուր Սուքիասյանի ու Ալենի զբոսանքը:
Ընտրությունների վերահսկման կոմիտեի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է 989 հազար 972 քաղաքացի կամ ընտրողների 38,17 տոկոսը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
Ա.Բաբաջանյանը տեղեկացրել է, որ այդ պահին քննություն իրականացնող իրավապահ մարմինները եղել են իր տանը, իրականացրել համապատասխան գործողություններ:
ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն ամփոփել է ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ժամը 8.00-ից մինչև 13.00-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ կատարված ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների քննարկման և դրանցով ընթացքների ապահովմանն ուղղված աշխատանքների արդյունքները:
Երբ 1987 թվականին սկիզբ առավ Արցախյան շարժումը, խորհրդային ադրբեջանը ամենատարբեր միջոցներով փորձում էր խեղդել այն՝ առաջնորդների և ակտիվիստների ձերբակալություններով, արատավոր և կեղծ լուրեր տարածելով, զանգվածային բռնաճնշումներով և առևանգումներով, որոնք նաև ուղեկցվում էին սպանություններով և ամբողջական բնակավայրերի տեղահանումներով:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբն ահազանգի հիման վրա այց է իրականացրել Ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ ներկայացվել են պարզաբանումներ, որ «Հայաստան» դաշինքի համակիրները բերվել են կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքներով:
ՀՀ ոստիկանության թեժ գծով ՀՀ ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 08.00-16.00-ի դրությամբ, ստացվել է 60 ահազանգ, իսկ ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/7 ընտրատեղամասում ԲՀԿ վստահված անձ Վարդուհի Խաչատրյանը թղթի վրա նշումներ էր անում հանձնաժողովի՝ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող քարտուղարի փոխարեն: Այս մասին գրում hetq․am-ը:
Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի International Center on Development of Parliamentarism–ի դիտորդն արձանագրել է, թե ինչպես են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները մուտք գործում և շրջում տեղամասային կենտրոններում, ինչպես նաեւ միջադեպ էր հրահրվել «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի վստահված անձի նկատմամբ»։
Գրել-ջնջելը միգուցե հարիր է հեռացող պաշտոնյային․ Արամ Վարդևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում հունիսի 18-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար Նորամարգ գյուղի երկու բնակիչ, նախնական համաձայնության գալով, խմբի կազմով, նույն գյուղի բնակչության շրջանում գումարի տեսքով ընտրակաշառք են բաժանել և շարունակում են բաժանել:
Քվեարկության օրը, ժամը 16.00-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 57 հաղորդում, որոնցից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների հատկանիշներով ընթացք է տրվել 20 դեպքի, իսկ 37-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար:
Տելեգրամյան ալիքները տարածում են տեսանյութ, որտեղ ներկայացված է ընտրական գործընթացից հատված Շենգավիթի 8/7 ընտրատեղամասից։
Քոչարյան՝ 32 տոկոս, Փաշինյան՝ 24 տոկոս․ Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է «ՌԻԱ Նովոստիի» սոցհարցման արդյունքները:
Ղուկասյանն իր քաղաքացիական պարտքն է կատարել 9/59 ընտրատեղամասում՝ քվեարկելով հանուն հայրենիքի ազատության:
2021թ. հունիսի 20-ին` ժամը 02:00-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոց է արձակել Երևան քաղաքի Նորք-Մարաշ փողոցում կայանված, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանին պատկանող «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ատոմեքենայի վրա` պատճառելով գույքային վնաս: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական […]
Քվեարկել եմ հանուն արդար, ուժեղ Հայաստանի. Առուշ Առուշանյան
Եկել եմ ընտրության, որ ունենանք երաշխավորված անվտանգություն. Քաջարանի քաղաքապետ
Իմ բալիկների հետ ձայնս տվել եմ արդար ու ուժեղ Հայաստանի օգտին. Սիսիանի քաղաքապետ