«Դիլիջանի 38/8 ընտրատեղամաս, քաղաքացիական անձը զինվորներին ուղղորդում է դեպի տեղամաս և չի ներկայանում, թե ինքն ով է։ Գրում է armbigbrother տելեգրամյան ալիքը»,-այս մասին տեղեկանում ենք Էդգար Էլբակյանի տելեգրամ ալիքից:
Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում «Հայաստան» դաշինքի շտաբի պետին
Սյունիքի 34/3 տեղամասում զինվորականները համար 3-ի քվեաթերթիկով բաց քվեարկություն են կատարում
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը քվեարկում է 4/53 ընտրական տեղամասում. ՈՒՂԻՂ
Երևանի թիվ 4 ընտրատարածքի, որն ընդգրկում է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի վարչական շրջանները, 27 ընտրատեղամասում անընդհատ բացվում է չհրկիզվող պահարանը: 4/27 ընտրատեղամասի նախագահն անընդհատ մոտենում է, բացում տեղամասում առկա չհրկիզվող պահարանը, ինչ-որ բան է ընտրում, դասավորում և տանում:
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 60 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 227-ի:
Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ անհայտ անձինք «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներ։ Հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում:
«Եթե ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, ապա կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից»․ Ռոբերտ Քոչարյան
«Ակնհայտ է` Կարեն Կարապետյանը մեզ հետ է. ինչ կարգի համագործակցություն կլինի հետո, եկեք չքննարկենք»:
Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի 15/39 ընտրատեղամասի ՔՊ-ական հանձնաժողովի նախագահ Արև Գրիգորյանն իր ծանոթների քվեարկությունից հետո մտնում է քվեախուց և ստուգում է՝ որ կուսակցության քվաթերթին է բացակայում, ում օգտին են քվեարկել
Նիկոլ Փաշինյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ:
ՀՀ ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային և օտարերկրյա 8 կազմակերպությունների 483 և տեղական 19 կազմակերպությունների 8749 դիտորդներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը քվեարկում է 4/35 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ:
Երևանի Առաջին հիվանդանոցում տեղակայված «Հայրենիքի պաշտպանի տանը» ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայողներն ահազանգում են, որ նրանց հնարավորություն չի տրվում քվեարկել շրջիկ արկղի միջոցով։
Հունիսի 20-ին, ժամը 8.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել:
Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին մասնակցում է 7/3 ընտրական տեղամասում. ՈՒՂԻՂ:
Ահազանգել են, որ 4/03 ընտրատեղամասում հիվանդանոց տարված շրջիկ քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկների փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները, որոնց թվում է նաև «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկը, ինչի արդյունքում ընտրողները զրկվել են 1-8 համարների օգտին քվեարկելու հնարավորությունից։ «Պատիվ ունեմ» դաշինք Գավառ քաղաքում ընտրողը պարզել է, որ իր փոխարեն քվեարկել են: Para TV Երևանի Էրեբունի վարչական շրջանի […]
Երեկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախազգուշացում է կիրառել «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար։ Անհրաժեշտ է նշել, որ նշված պատասխանատվության միջոցը նախընտրական քարոզչության շրջանում կիրառվել է միայն այդ կուսակցության նկատմամբ։
ԿԸՀ–ն տեղեկություններ է հրապարակում ընտրությունների վերաբերյալ․ ՈԻՂԻՂ:
Էս ընտրությունները սպառնում են դառնալ մեր երկրի ամենախայտառակ ընտրություններից մեկը: Օրը դեռ նոր է սկսվել, բայց մամուլն արդեն հեղեղված է տարատեսակ խախտումների մասին:
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում եւ դաշինքի շտաբի ղեկավարների տներում այս պահին խուզարկություններ են անցկացվում։
«Բանակին սկզբից տարան արտաքին թուրքի բերան, հիմա էլ ներքին թուրքերն են մեր տղերքին թիրախավորել»։
Ընտրությունների վերահսկման կոմիտեն տեղեկություն է, ստացել որ ողջ Երևան քաղաքի տարածքում տարածված՝ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով հակաքարոզչական թռուցիկները կազմակերպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ներգրավելով Երևանի համայնքային կազմակերպության աշխատակից հանդիսացող և գիշերը քաղաքի մայթերն ու փողոցները մաքրելու պարտականություն ունեցող անձանց։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչ 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
ՀՀ ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակներում ժամը 09։00-ի դրությամբ ընդգրված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քվեարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։
Անկեղծ՝ վերջին շրջանում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ Նիկոլի փալաս չդառնալը սկսել էի հարգել։ Ու որ Հայկոն մի քանի անգամ հրաժարվել էր կատարել Նիկոլի կեղտոտ հանձնարարականները՝ դա էլ գիտեի։
Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մտել է Երևանի Սարյան փողոցի վրա գտնվող իր ընտրատեղամաս՝ Անդրանիկ Մարգարյանի անվ դպրոց, քվեարկել և դուրս է եկել ու մուտքի մոտ արդն 15 րոպե կանգնած ձեռքով բարևում է մարդկանց ու չի հեռանում տարածքից, մինչդեռ օրենքն արգելում է թեկնածուին լինել տարածքում 50մ հեռավորությունից
Իսկ մարտահրավերները շատ են։