Քաղաքացին ահազանգում է՝ 8/7 ընտրատեղամասում ցուցակում առկա է եղել մահացած մարդու անուն-ազգանուն
Տելեգրամյան ալիքները տարածում են տեսանյութ, որտեղ ներկայացված է ընտրական գործընթացից հատված Շենգավիթի 8/7 ընտրատեղամասից։
Քաղաքացին հանձնաժողովի անդամներին ասում է, որ ցուցակում տեսել է մահացած մարդու անուն-ազգանունը։
«Մահացած մարդը ցուցակի մեջ է, դա խնդիր է»,-նշում է քաղաքացին։
Հանձնաժողովի անդամները քաղաքացուն հորդորում են հանգստանալ և ասում են, որ երբ ընտրություններն ավարտվեն, ցուցակները հասանելի կլինեն և երբ մահացած մարդու անվան առջև լրացված կլինի որևէ բան, այդ դեպքում կարող են բողոք ներկայացնել։
Քաղաքացին վրդովվում է և ասում. «Այսինքն որ մահացած մարդը հայտնվել է ցուցակում, դա հե՞չ։ Նա արդեն երկու տարի է մահացած է»։