Գավառի 19/18 ընտրատեղամասի քվեատուփը կապարակնքված չէ․ hetq.am

Գավառի 19/18 ընտրատեղամասի քվեատուփը կապարակնքված չէ։ Այս մասին գրում է Hetq.am-ը:

Կեսօրին սա նկատել են միջազգային դիտորդներն ու տեղեկացրել հանձնաժողովի անդամներին։ Վերջիններս էլ այդ մասին ժամը 15:00-ի սահմաններում տեղեկացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղից հորդորել են ոչ մի դեպքում չբացել քվեատուփն ու չկապարակնքել, քանի որ թեև այն կապարակնքված չէ, սակայն՝ ամրացված է կպչուն ժապավենով։

Հանձնաժողովի նախագահ Մալխաս Մաթևոսյանն ու քարտուղար Նվեր Աֆրիկյանը հավաստիացնում են, որ քվեատուփը չկապարակնքելը դիտավորություն չէ, այլ՝ չեն իմացել, որ իրենց տրամադրված լարը դրա համար է։ Կարծել են, թե դա միանգամյա պարկերի համար է։

19/18 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1977 ընտրող, որից 602-ը 17:45-ի դրությամբ արդեն քվեարկել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930