
«Ալաշկերտ»-ը պայմանագիր է կնքել պորտուգալացի հարձակվողի հետ

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի հարձակվող Ժոզե Էմբալոյի հետ: 28-ամյա ռմբարկուն նախկինում հանդես է եկել պորտուգալական «Բեյրա Մար» և «Կասա Պիա» թիմերում, ռումինական «Ռապիդ»-ում (Բուխարեստ), Կիպրոսի ԱԵԼ-ում և «Այա Նապա»-ում, Իսլանդիայի «Ֆյարդաբիգդ»-ում, լեհական «Ռակով» և «Նիեպոլոմիցե», «Օլիմպիա» ակումբներում: Ավարտված մրցաշրջանում Էմբալոն 15 գոլ է խփել լեհական «Օլիմպիայի» կազմում:
Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոա»-ն է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտու»-ն: Մրցաշարային աղյուսակում «Արարատ»-ը 4-րդն է, «Արարատ-Արմենիա»-ն` 5-րդը, «Վան»-ը` 6-րդը, «Փյունիկ»-ը՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակ»-ը: