Աշխարհի տարբեր երկրների կառավարությունների կողմից նախորդ տարվա ընթացքում զգալիորեն ավելացել է «Թվիթեր»-ին ներկայացված դիմումների թիվը՝ պահանջով հեռացնել լրագրողների կամ լրատվամիջոցների կողմից հրապարակված գրառումները: Այս մասին նշվում է «Թվիթեր»-ի կողմից հրապարակված թափանցիկության զեկույցում:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում «Ալաշկերտ»-ը պատասխան խաղում հյուրընկալեց Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադս»-ին: Մեկնարկային 10 րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով, բայց դարպասի գրավում չկար: Խաղակեսի ավարտին մոտ տեղատարափ անձրև սկսվեց, ինչն ազդեց խաղի արագության վրա: «Ալաշկերտ»-ը մի քանի հնարավորություն ուներ բացելու խաղի հաշիվը, սակայն գնդակը չէր հայտնվում դարպասում: Ի վերջո, մեկնարկային 45 րոպեներն ավարտվեցին առանց դարպասի գրավման:
Նավթի արդյունահանման աշխատանքներն իրականացվելու են Պարսից ծոցում՝ Աբու Դաբիից 84 կմ հեռավորության վրա:
Չինաստանը կոչ է անում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրներին ուժեղացնել փոխգործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերում: Այս մասին Դուշանբեում ՇՀԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին:
Հուլիսի լույս 13-ի գիշերը շրջիկ ծառայություն իրականացնող պարեկներին օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Facebook-ը թողարկել է խմբերում փորձագետների ընտրելու գործառույթ, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
Միացյալ Արաբական Էմիրությունները դարձել է Պարսից ծոցի առաջին երկիրը, որը հուլիսի 14-ին պաշտոնապես դեսպանություն է բացել Իսրայելում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ դեսպանատան բացման արարողությանը ներկա է եղել նաև Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը:
Ու խոսքն էլ այն խախտումների մասին է, որ թույլ են տրվել նաև այն ժամանակ, երբ իրենք են այդ մարմիններում աշխատել կամ գուցե նրանց մի մասը հենց ինքն է թույլ տվել այդ խախտումները:)
Պարսից ծոցում Իրաքի նավթային ընկերություններից մեկին պատկանող նավն այրվել է, ինչի հետևանքով անձնակազմի բոլոր ինն անդամները մահացել են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հուլիսի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա «Չորս դաշնամուր» խորագրով համերգով:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաստ աղիքի շրջանում վիրահատության ենթարկվելուց 11 օր անց վերադարձել է Վատիկան, որտեղ շուրջ երկու շաբաթ հանգստի և վերականգնման փուլի մեջ կլինի: Հայտնում է Reuters-ը:
Շենգավիթի ոստիկանները, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա, հուլիսի 10-ին խուզարկեցին մայրաքաղաքի Օդեսայի փողոցի տներից մեկը։
Տղերք, ես էլ նախարար եղած ժամանակ պարգևավճար չեմ ստացել, նույն տրամաբանությամբ, դիմեք սոցապ, դա էլ կիսվեք, մինչև վերջին շունչը օրենսդրական բացառիկ գործունեությամբ զբաղվելու համար։
Երասխում զինվոր է զոհվել….. փոխվել է ամեն ինչ, ոչ արձագանքն է նախկինը, ոչ պահանջները, անգամ մարդու իրավունքներ գոռացող հկ-ներն էլ չկան ….. ով է տերը զինվորի, ես միայն գիտեմ՝ ով է ցավի տերը:
Երևանի Հանրապետական մարզադաշտում այս պահին ընթանում է Չեմպիոնների լիգայի որակավորման «Ալաշկերտ»-«Կոնաս Կի Նոմադս» հանդիպումը։ Հայաստանի և Ուելսի չեմպիոններն առաջին հանդիպումը ավարտել են 2։2 հաշվով և այս խաղում վիճարկելու են հաջորդ տուրի ուղեգիրը։
Արդարադատության նախկին նախարար, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սամվելի ծնողները հաշմանդամ են։ Ընտանիքում աշխատում է նաև Սամվելի կինը, սակայն ապրում են սոցիալապես վատ պայմաններում»,-ասաց Ռազմիկ Արշակյանը։
Համաձայն ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» որոշման՝ Երևանի 33-րդ թաղամասում (Ֆիրդուս) առկա է պատմության և մշակույթի 11 հուշարձան։ 2020 թ. արժևորվել և նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել նաև Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:
2021թ. հուլիսի 14-ին` ժամը 03:30-ի սահմաններում, «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենան ընթանալով Արզնի խճուղով դեպի Աբովյան քաղաք տանող ուղղությամբ, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի ուղեգոտուց և բախվել մայթեզրում գտնվող էլեկտրասյանը, ինչի հետևանքով 22-ամյա երիտասարդը տեղում մահացել է, իսկ 27-ամյա երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Սահմանադրական դատարանում դատաքննությունն ավարտվեց։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է որ իր երկրում եղած կարողությունները բավական են ուրանը մինչեւ 90 տոկոս հարստացնելու համար:
Չենք ցանկանում վաղը Առուշ Առուշանյանի հետ միասին ներկայանալ ԿԸՀ, քանզի տվյալ հարցի վերաբերյալ որոշումն արդեն իսկ կանխորոշված է․ Էրիկ Ալեքսանյան
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այժմ առաջնահերթ կարևորություն է արհեստականորեն ստեղծված խնդիրները հանգուցալուծումը, որից հետո արդեն քննարկում կսկսվի ֆունդամենտալ հարցերի շուրջ: Նա նաև համոզմունք հայտնեց, որ այս հարցը դիվանագիտական լուծում կունենա:
2021 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 13:20-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի «Թումո» կոչվող զբոսայգու շատրվանների մոտ դի կա:
Ապրիլի 28-ին Արտաքին գործերի նախարարությունը ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությանն էր փոխանցել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցրերի մշտական հանձնաժողովի գրությունը։
«Էյր Արաբիա»-ի տնօրենների խորհրդի նախագահը վստահություն է հայտնել, որ հայկական ազգային ավիափոխադրողի հիմնումը, նոր ուղղություններով ավիաչվերթների կազմակերպումը նոր ազդակ կհաղորդվի հայկական ավիացիոն շուկայի զարգացմանը:
Նույնը կրկնվում է այսօր։ Կապիտուլյանտ իշխանությունը վերջին տարիներին ամեն ինչ արեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները փչացնելու համար։ Դրանից օգտվեցին թուրքերն ու ադրբեջանցիները.առաջինը օկուպացրեց Արցախի 75 տոկոսն ու ուղիղ սպառնալիք է արդեն ՀՀ-ի համար, իսկ երկրորդը՝ մտավ մեր տարածաշրջան ու ստիպելու է կապիտուլյանտներից «խաղաղության հաշտություն» կնքել իր բոլոր աղետալի հետեւանքներով՝ ընդհուպ մինչեւ պահանջատիրությունից հրաժարում։
Տաշիրի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։
Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համատեղ ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում շորթմամբ պահանջած փողը ստանալիս բռնվել է ակնաբուժական կլինիկայի վիրաբույժը։